Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել են Կիևին․ զոհվել է 2 մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը լույս  հուլիսի 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով  ու բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում 2 կին է զոհվել, վիրավորվել՝ 16 մարդ։ Այս մասին  հայտնում են տեղական իշխանությունները։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Կիևի 8 շրջանում գիշերային հարվածի  հետևանքով վնասվել են բնակելի, բժշկական, կրթական, առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Նա նշել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի շրջանում զոհվել է երկու կին. Կիևի 68-ամյա բնակիչուհի և 22-ամյա ոստիկանության կապրալ, մետրոյի ոստիկանության աշխատակցուհին։

«Տասից ավելի մարդ վիրավորվել է։ Եվ, ցավոք, զոհերի թիվը կաճի։ Մարդիկ շարունակում են բժշկական օգնություն խնդրել», – գրել է Կլիմենկոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով Շևչենկովսկի շրջանի բնակելի շենքի վերին հարկում հրդեհ է բռնկվել, իսկ մի քանի այլ հասցեներում գրանցվել են բեկորների անկումներ։

«Մինչ այժմ մայրաքաղաքում թշնամու կողմից իրականացված զանգվածային հարձակման հետևանքով կա 16 տուժած։ Բժիշկները հոսպիտալացրել են նրանցից 10-ին, իսկ մյուսներին օգնություն են ցուցաբերել տեղում կամ ամբուլատոր պայմաններում»,-գրել է Կլիչկոն տելեգրամի իր ալիքում։

Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության մոտ 400 փրկարար և 90 միավոր հրշեջ-փրկարարական, ինժեներական և ռոբոտացված տեխնիկա է ներգրավված փլատակների մաքրման և հարվածների հետևանքների վերացման գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի