Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

«Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը դեռ չի կայացվել, դատավորը գնացել է առանձին սենյակ որոշում կայացնելու, կհրապարակվի առնվազն 2 կամ 3 ժամ անց»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։

Ի դեպ, միջնորդությունը պիտի քննվեր Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում, սակայն միջնորդությունը մակագրվել էր Արտակ Կարապետյանին, որը Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր է և օրերս Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Անդրադառնալով այս թեմային՝ Սմբատ Սիմոնյանն ասաց․

«Մենք այս հարցը բարձրացրել ենք նաև դատական նիստի ժամանակ, նաև բացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին այն տրամաբանությամբ, որ առնվազն անաչառ դիտորդի մոտ հարց կարող է առաջանալ, թե ինչու է Աջափնյակի նստավայրի հերթապահության պայմաններում գործը մակագրվել Ավանի նստավայր։ Բացարկը մերժվել է, և դատարանը որոշում է կայացրել ու պարզաբանել, որ ամբողջ Երևան քաղաքն է ներգրավված եղել միջնորդությունների քննարկմանը»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ ասել էր՝ կա հիմնավոր կասկած, որ ազատության մեջ գտնվելով՝ Արթուր Սարգսյանը կարող է դիմել փախուստի։ Ինքը՝ Սարգսյանը երեկ ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող էր այս երկու շաբաթների ընթացքում հեռանալ Հայաստանից, բայց այդ քայլին չի դիմել։

Ավելի վաղ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ իշխող կուսակցությունը 62 կողմ ձայնով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ Արթուր Սարգսյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման և այլ համախոհների հետ քննարկել է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարն իրագործեն: Ըստ միջնորդագրի՝ քննարկել են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար: Միջնորդության համաձայն՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, խմբերում ընդգրկելու համար: Արթուր Սարգսյանը երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ «կտրտած-կպցրած ձայնագրություններ են, որոնց մեջ հանցանք չկա»։

«Մնացածը նախաքննությունը ցույց կտա, բայց դա ոչինչ ա, փուչիկ ա և ժամանակի ընթացքում այդ փուչիկը կտրաքի»,- ավելացրեց Արթուր Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան