Պետդեպի խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին Ռուբիոյի հայտարարությունը

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցում անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությանը, որում նա հույս էր հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կկնքեն։

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, կա՞ ԱՄՆ-ի գլխավորած միջնորդություն և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացներում դրական ավարտ է լինելու, Բրյուսը հայտարարել է․

«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածություններով, հրադադարներով և փոփոխություններով, որոնց մենք կարողացել ենք ներգրավված լինել։ Պետքարտուղարը դա նշել է որոշակի պատճառով, և երբ մենք ձեզ համար ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս էր հայտնել շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի