«Մեր տնից գտել են 2 գլխարկ, 4 Iphone-ի գումար»․ Սամվել Կարապետյանի եղբորորդին կարծում է՝ կձերբակալվի

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

«Մենք էս ամեն ինչին սպասում էինք, մի քիչ ուշացան էլ, երևի, ամենյան հավանականությամբ, կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,- իր տանը տեղի ունեցած խուզարկություններից հետո ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը նաև ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահն է։

Կարապետյանը տնից դուրս եկավ գիրքը ձեռքին․ լրագրողների հարցին ի պատասխան ասաց՝ տանում եմ հետս, որ այնտեղ (նկատի ունի՝ մեկուսարանում-խմբ.) կարդա.

«90 տոկոսով կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի, էսքան ման են եկել, գործ չեն գտել․ եկել մեր տնից գտել են 2 հատ գլխարկ, մի հատ երեխաների նկարների կրիչ ու 4 «Iphone»-ի գումար, էդքանը։ Մեր հավաքից հետո ագրեսիան ավելացել ա, ամեն փոքր առիթ օգտագործվելու ա մարդկանց դեմ խնդիրներ ստեղծելու համար»։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ում և Նարեկ Կարապետյանի տանը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը․

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակի երկու սենյակներում խուզարկություններ են ընթանում, աշխատանքը կազմալուծված է, աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել շենք։ Հարցին՝ հայտնի՞ է, թե որ գործի շրջանակներում են խուզարկությունն իրականացնում, փաստաբանը բացասական պատասխան տվեց․

«Ես այս պահին բան չեմ կարող ասել, քանի որ տեղեկություն չունեմ։ Մենք ՀԷՑ-ում սպասում ենք Նարեկ Կարապետյանի գալուն»։

Ռոզա Վարդանյան