ՌԴ կառավարական ինքնաթիռը պատրաստվում է Բաքվում վայրէջք կատարել․ Ալիևին կփոխանցվի Պուտինի ուղերձը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի հատուկ նշանակության թռիչքային ջոկատի ինքնաթիռը, որն այսօր մեկնել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, պատրաստվում է վայրէջք կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ուժայիններին մոտ կանգնած ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ կառավարական օդանավով Բաքու են մեկնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, որը պետք է ոչ պաշտոնական բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։

Ավելի վաղ ВЧК-ОГПУ-ի աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայում պատրաստվել է պատվիրակություն, որը ոչ պաշտոնական այցով  կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև հակամարտությունը ոչ պաշտոնապես լուծելու նպատակով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, կարող է ձերբակալվածների «փոխանակման» առաջարկ արվել։

Աղբյուրը չէր բացառել, որ ոչ պաշտոնական պատվիրակությունը կարող է գլխավորել Պուտինի նախկին անձնական օգնական և ներկայիս արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, որն անձնական լավ  հարաբերություններ ունի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Ռուսաստանի ԱԻՆ  ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գործադիր խորհրդի նիստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Այսօր Ռուսաստանի ԱԻՆ  ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին։Օրակարգի առանցքային հարցը այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունն է, որը իր հարթակում միավորում է ավելի քան 60 երկրի արտակարգ ծառայություններ և մարդասիրական օգնություն է ցուցաբերում ամբողջ աշխարհում»,-նշել են գերատեսչությունից։

Նախատեսվում է, որ ռուս նախարարը Բաքվում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների գործընկերների հետ։

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջատար դիրք է զբաղեցնում միջազգային ասպարեզում՝ արտակարգ իրավիճակներից տուժած երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում։ Մենք միշտ հետևում ենք բացության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում», – նախարարի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ի պատասխան՝ Բաքուն իր տարածքում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ է իրականացրել։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Բացի այդ, ռուսական աղբյուրները հայտնում են Տվերում ադրբեջանական հանցավոր խմբի անդամների ձերբակալության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի