Թրամփը լրացուցիչ 10% մաքսատուրքով է սպառնում «ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանը միացող ցանկացած երկրի»

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել ԲՐԻԿՍ-ին աջակցող երկրների նկատմամբ։

«ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանը միացող ցանկացած երկրից կգանձվի ԼՐԱՑՈՒՑԻՉ 10% մաքսատուրք։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Հավելենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրների՝ Ռիոյում կայացած գագաթնաժողովի հռչակագրում «լուրջ մտահոգություն» է արտրահայտվել միակողմանի մաքստուրքերի  և ոչ մաքսատուրքային միջոցառումների աճող թվի վերաբերյալ, որոնք «խաթարում են առևտուրը և չեն համապատասխանում ԱՀԿ կանոններին»։ Նշվում է, որ նման միջոցառումները «սպառնում են ավելի կրճատել համաշխարհային առևտուրը և խաթարել համաշխարհային մատակարարման շղթաները», ինչը «կարող է սրել առկա տնտեսական անհավասարակշռությունները և ազդել համաշխարհային տնտեսական հեռանկարների վրա»։

Փաստաթղթում ուղղակիորեն չի հիշատակվում ԱՄՆ-ը կամ նրա նախագահ Դոնալդ Թրամփը։

Ռիոյի գագաթնաժողովի հռչակագիրը դատապարտում է Իրանի «քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ միջուկային օբյեկտների» վրա հարձակումները, որոնք գործել են «Ատոմային միջազգային էներգիայի գործակալության լիակատար պաշտպանության ներքո»։ Բացի այդ, փաստաթղթի համաձայն՝ ԲՐԻԿՍ-ի երկրները «խորապես մտահոգված են Պաղեստինի օկուպացված տարածքում ստեղծված իրավիճակով՝ կապված Գազայի հատվածի վրա Իսրայելի շարունակական հարձակումների վերսկսման և դրա տարածք մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման հետ»։

Գագաթնաժողովի մասնակից երկրները նաև դատապարտել են ուկրաինական զինվորականների կողմից մայիս և հունիս ամիսներին ՌԴ երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումները:

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք 2025 թվականի մայիսի 31-ին, հունիսի 1-ին և 5-ին ՌԴ Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ թիրախավորող կամուրջների և երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնց հետևանքով զոհվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ»,- ասվում է փաստաթղթում։

Գագաթնաժողովի մասնակիցները նաև հույս են հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն «կայուն խաղաղ կարգավորման»։

Կազմակերպության անդամ երկրները «խստորեն դատապարտել» են նաև ապրիլի 22-ին Քաշմիրի Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։

ԲՐԻԿՍ-ը սկզբնապես չորս երկրի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միավորում էր։ 2010 թվականին դրան միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, իսկ 2024 թվականի սկզբին՝ Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ավելի ուշ՝ Ինդոնեզիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի