Միգուցե Մինասյանը մոռացել է գրել՝ այդտեղ կուղբերի մի երջանիկ ընտանիք էր ապրում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
Բոլորը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը Արթուր Խաչատրյանը «հեքիաթ» է համարում։
«Ասվում է՝ տեղեկանքում անշարժ գույքով ծանրաբեռնվածության վերաբերյալ որևէ նշում չկա։ Հակադարձ հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ պետք է լիներ։ Բազմաթիվ հարցեր հնչեցին, իսկ ո՞վ ասաց, որ այդ տեղեկությունը պետք է տեղեկանքում լիներ, կա՞ն ստանդարտ պահանջներ նման տեղեկանքների նկատմամբ, որ եթե այս հարցերին չես պատասխանել, այս տեղեկություններին չես անդրադարձել, նշանակում է՝ հանցանք ես գործել։

Նախարարն ասում է՝ ես բնապահպանության հարցերով եմ պատասխանատու, ներառյալլ՝ ծառ, թուփ, թեքություն, գուցե մոռացել եմ գրել, որ այդտեղ կուղբերի մի երջանիկ ընտանիք էր ապրում, բայց շենքերը իմ հարցը չեն։ Ով շենքերի հարցին չի անդրադարձել, գնացեք՝ նրան դատեք»,- տեսակետ հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ խորհրդարանն արտահերթ նիստաշրջանում քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը, որոնք վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում սկսելուն և պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։