Տվերում ադրբեջանական հանցավոր խմբի անդամների են ձերբակալել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին ՌԴ-ում ադրբեջանցիների նոր ձերբակալություններ են։ Ռուսական տելեգրամ ալիքների հաղորդմամբ՝ Տվերում բացահայտվել է ադրբեջանական կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվել է կեղծ ծխախոտի և ալկոհոլի առևտրով։ Նշվում է, որ հանցավոր խմբի անդամներն իրենք են պատրաստել խմիչքները, շշալցրել, հայտնի ապրանքանիշերի անուններով պիտակներ փակցրել և վաճառել որպես բարձրորակ, օրիգինալ արտադրանք։

Տվերի մարզի դատախազությունն էլ նախօրեին հայտնել է, որ քննչական մարմինը քրեական գործ է հարուցել հանցավոր խմբի կազմակերպչի և դրա ութ անդամի նկատմամբ։ Պարզվել է, որ 2022 թվականի հունվարից մինչև 2025-ի հուլիսը կասկածյալները զբաղվել են կեղծ ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի փոխարինիչների անօրինական շրջանառությամբ։ Խմբի անդամները ձերբակալվել են, որոշվում է խափանման միջոց ընտրելու հարցը։

Հանցավոր գործունեությունը կասեցվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Տվերի մարզային վարչության աշխատակիցների կողմից։ 8 անձ կալանավորվել է։

Ավելի վաղ էլ ՌԴ-ում ադրբեջանցի երկու ազդեցիկ քրեական հեղինակություն էր ձերբակալվել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ի պատասխան՝ Բաքուն իր տարածքում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ է իրականացրել։ Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Մինչ այդ, նախօրեին ՌԴ ուժայիններին մոտ կանգնած «ВЧК-ОГПУ» տելեգրամյան ալիքը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է լուծել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները։

«Ներկայում Մոսկվայում ձևավորվում է պատվիրակություն, որը հաջորդ շաբաթ ոչ պաշտոնապես այցով կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու փորձ կատարելու համար։ Պուտինից անձամբ կփոխանցվի ուղերձ, հնարավոր է՝ ձերբակալվածների փոխանակման առաջարկ արվի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ոչ պաշտոնական պատվիրակությունը կարող է գլխավորել Պուտինի նախկին օգնական, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, որը լավ անձնական հարաբերություններ ունի Ադրբեջանի կառավարության անդամների հետ։ Ըստ աղբյուրի՝ «Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունն այս պահին Կրեմլի ծրագրերում չէ, դա Մոսկվայի շահերից չի բխում»։

Ադրբեջանական աղբյուրներն էլ հայտնում են Ռուսաստանի օդանավակայաններում Ադրբեջանի քաղաքացիների հարցաքննության դեպքերի մասին։ Տեղեկությունների համաձայն՝ անձնագրային ստուգում անցնելիս ադրբեջանցիները ենթարկվում են լրացուցիչ ստուգման։ Նրանց հարցեր են տալիս ուկրաինացի ծանոթների, Սիրիա մեկնածների հետ հնարավոր կապերի, ինչպես նաև ծայրահեղական խմբերի հետ առնչության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի