Թրամփը Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում հայտարարել է, որ Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։

Թրամփի խոսքով՝ այս միջոցառումը թույլ կտա անհապաղ անհրաժեշտ ռեսուրսները հատկացնել ջրհեղեղից առավել տուժած տարածքին։ Նա նշել է, որ շատ ամերիկացիներ չեն կարողացել փրկվել տարերքի մոլեգնության պատճառով, իսկ մյուսները անհետ կորել են, սակայն արտակարգ ծառայություններին հաջողվել է փրկել ավելի քան 850 կյանք։

Թարմփը հավելել է, որ իր վարչակազմը շարունակում է համագործակցել նահանգային և տեղական իշխանությունների հետ։

Հիշեցնենք՝ Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների հետևանքով առնվազն 59 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել է, հաղորդել է շրջանի շերիֆը։ Հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորածներին, որոնց թվում դեռևս 27 աղջիկներ են, որոնք հանգստանում էին ամառային ճամբարում։

Շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Քեր շրջանի շերիֆ Լարի Լիտան հայտնել է, որ այս պահին 850 մարդ փրկվել կամ տարհանվել է առանց վնասվածքների, ևս ութը՝ վնասվածքներ են ստացել։

Տեխասի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Շատ ճանապարհներ քանդված են, հեռախոսային կապը խաթարված է։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Camp Mystic ճամբարում հանգստացող 27 աղջիկների հայտնաբերելու համար։ Ճամբարը գտնվում է Քերվիլ քաղաքից ոչ հեռու՝ Սան Անտոնիոյից մոտ 104 կմ հյուսիս-արևմուտք։ Լիտան ընդգծել է, որ գործողությունը չի դադարեցվի, մինչև բոլոր աղջիկներին չգտնեն։