Դալայ-Լաման՝ 90 տարեկան. նա իրեն անվանել է «սովորական բուդդայական վանական» և ասել, որ կապրի մինչև 130 տարեկանը

Լուրեր

24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
Բոլորը

Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ-Լամայի 90-ամյակը նշվել է կիրակի օրը։ Այս շաբաթ նա հաստատել է, որ վերամարմնավորման (ռեինկարնացիայի) ավանդույթը կշարունակվի իր մահվանից հետո՝ չնայած Չինաստանի առարկություններին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հոգևոր առաջնորդի ծննդյան օրը նշելու համար հազարավոր տիբեթցի բուդդայականներ հավաքվել են Հիմալայներում գտնվող Հնդկաստանի Դհարամսալա քաղաքում, որտեղ ներկայում ապրում է Դալայ-Լաման։

Կիրակնօրյա տոնակատարությունները դարձել են շաբաթվա ընթացքում ընթացող երկար կյանք մաղթող աղոթքների կուլմինացիան, որոնք սկսվել էին երկուշաբթի՝ ըստ տիբեթյան լուսնային օրացույցի նրա ծննդյան օրը։

Չինաստանը պնդում է, որ Տիբեթը իր անբաժանելի մասն է, և ներկայիս Դալայ-Լամային՝ XIV Դալայ-Լամային, անվանում է սեպարատիստ։

Հզոր մուսսոնային անձրևները չեն փչացրել տոնական տրամադրությունը։ Տիբեթի հոգևոր առաջնորդը հանդիսության ժամանակ հայտնվել է ավանդական զգեստով և ժպիտով, նրան ուղեկցում էին երկու վանականներ։