Ամոնիակի արտահոսք ՌԴ-ի Ուստ-Լուգայի նավահանգստում

Լուրեր

24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
Բոլորը

Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստում (Լենինգրադի մարզ, Բալթիկ ծով) կիրակի՝ հուլիսի 6-ին, Eco Wizard ամոնիակ տեղափոխող տանկերում տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք։ Ինչպես հաղորդել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը իր Telegram-ալիքում, խոսքը գնում է «աննշան հեղուկ ամոնիակի արտահոսքի» մասին, որը տեղի է ունեցել բեռնման ընթացքում։ Բեռնման գործընթացը շուտափույթ դադարեցվել է։ 23 հոգանոց անձնակազմը տարհանվել է և գտնվում է նավահանգստում, վիրավորներ չկան։

Տրանսպորտի նախարարության ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել արտակարգ խորհրդակցություն՝ նախարար Ռոման Սթարովոյթի գլխավորությամբ։ Հաղորդվում է, որ Բալթիկ ծովային փրկարարական ծառայության ուժերը լիարժեք պատրաստվածության վիճակում են՝ վթարային-փրկարարական աշխատանքների համար։ Նախատեսվում է նաև սուզակների կողմից նավի ստուգում։

Մի քանի ռուսական աղբյուրներ հայտնում են, որ տանկերում տեղի է ունեցել պայթյուն՝ ամոնիակի մղման աշխատանքների ժամանակ։ Պայթյունի հետևանքով ամոնիակատար նավի կորպուսում առաջացել են ճեղքեր, որոնց միջով սկսել է ջուր լցվել։ Eco Wizard նավը Ուստ-Լուգա է ժամանել Բելգիայից։

2025 թվականի սկզբից սա արդեն վեցերորդ տանկերն է, որը պայթյունի հետևանքով այս կամ այն կերպ տուժել է ռուսական նավահանգիստներ մուտք գործելուց հետո։ Նախորդ նման դեպքը տեղի էր ունեցել Vilamoura նավի վրա՝ Լիբիայի ափերի մոտ, երբ նավը տեղափոխում էր մոտ մեկ միլիոն բարել նավթ։