Հիտլերի ծննդավայրում 2 փողոց կվերանվանեն, որոնք կրում են նացիզմի կողմնակիցների անունները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ավստրիայի Բրաունաու քաղաքում, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, երկու փողոց կրում են նացիստական կուսակցության անդամների՝ կոմպոզիտոր Յոզեֆ Ռայթերի և դերասան Ֆրանց Ռեսլի անունները։ Քաղաքային իշխանությունները որոշել են փոխել այդ փողոցների անունները, փոխանցում է Euronews-ը։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, այս որոշումը կայացվել է չորեքշաբթի՝ քաղաքային խորհրդի «փակ քվեարկության» արդյունքում։ Խորհրդի 28 անդամ քվեարկել է «կողմ», 9-ը՝ «դեմ»։

Տեղական իշխանությունների կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ նախկին անվանումների պահպանումը հակասում է երկրի Սահմանադրությանը։ Երբ բոլոր անհրաժեշտ վարչական քայլերը կձեռնարկվեն, մոտ 200 ընտանիք նոր հասցե կստանա։

Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցածի մասին իրազեկման վրա աշխատող հատուկ կոմիտեն, որը տեղակայված է Բրաունաու քաղաքի մոտ, նշել է, որ այս քայլն ունի «խորհրդանշական նշանակություն»։ Ճամբարում զոհվել է առնվազն 90,000 կալանավոր, Հոլոքոսթի ժամանակ սպանվել է 65,000 ավստրիացի հրեա, իսկ 130,000-ը հարկադրված են եղել փախչել երկրից։

Կոմիտեն նշել է նաև, որ փողոցների անվանափոխությունն ի հիշատակ է այն ավստրիացիների, որոնք պայքարել են Հիտլերի ռեժիմի դեմ։

Արդեն երկար տարիներ բանավեճերի առարկա է նաև քաղաքում գտնվող այն տունը, որտեղ 1889 թվականին ծնվել է Ադոլֆ Հիտլերը և անցկացրել իր մանկությունը։

Չնայած այն հանգամանքին, որ այդ շինությունը տարբեր ժամանակներում ծառայել է որպես գրադարան, դպրոց և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար ապաստարան, այն շատ նեոնացիստների համար շարունակում է մնալ ուխտագնացության վայր։