«Համբալ» արտահայտության համար՝ 250,000 դրամ փոխհատուցում․ դատարանը մասնակի է բավարարել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Գոհար Գրիգորյանի, մասնակի բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջել էր սիմվոլիկ 500 հազար դրամ՝ վիրավորանքի արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 15.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։

Դատարանը վճռել է Արմեն Ավինյանից հօգուտ Գրիգոր Իսկանդարյանի բռնագանձել 250․000 ՀՀ դրամ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար, ինչպես նաև 7.500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։ Հայցի մնացած մասը մերժվել է։

Հարկ է նշել, որ դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։

«Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և պարծեցել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։

Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։  

 

Արփի Հակոբյան