Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել․ նրան ավելի քան 8 տարվա ազատազրկում է սպառնում

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Թուրքիայում նոր մեղադրանք են առաջադրել Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ նրան մեղադրելով ավելի քան երեք տասնամյակ առաջ իր համալսարանական դիպլոմը կեղծելու մեջ։ Այս մասին հաղորդում է պետական ​​Անադոլու լրատվական գործակալությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Մեղադրողները պահանջում են մինչև 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկում, ինչպես նաև քաղաքական արգելք, որը կխանգարի նրան զբաղեցնել պետական ​​պաշտոններ։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահի թեկնածու Իմամօղլուն ներկայում բանտում է՝ կոռուպցիայի մեղադրանքով, որը լայնորեն համարվում է քաղաքական դրդապատճառներով։ Նա ձերբակալվել է մարտի 19-ին՝ Ստամբուլի համալսարանի կողմից նրա դիպլոմը չեղյալ հայտարարելուց մեկ օր անց, և ավելի ուշ կալանավորվել, ինչը լայնածավալ բողոք է առաջացրել նրա կողմնակիցների շրջանում։

Քաղաքապետի դեմ վերջին մեղադրանքը կենտրոնացած է Իմամօղլուի կողմից Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետից ստացած դիպլոմի վրա, որը տեղի է ունեցել Կիպրոսի հյուսիսում գտնվող Գիրնեի ամերիկյան համալսարանից տեղափոխվելուց հետո: Ստամբուլի գլխավոր դատախազությունը պնդում է, որ տեղափոխումը խարդախություն է եղել, և արդյունքում ստացված դիպլոմը անվավեր է։ Մարտի 18-ին համալսարանը հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարել Իմամօղլուի դիպլոմը, ինչպես նաև 28 այլ ուսանողների դիպլոմները՝ հղում անելով «ակնհայտ սխալին»: Նույն օրը համալսարանը ջնջել է նրա ակադեմիական գրառումներն իր համակարգից:

Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը, որը նույնպես ներկայում բանտում է, մայիսի 6-ին հայտարարել էր, որ իրենք դատական ​​​​հայց են ներկայացրել՝ բողոքարկելով դիպլոմի չեղարկումը: Իրավաբանական թիմի տվյալներով՝ չեղարկման մասին պաշտոնական ծանուցումը չի ստացվել որոշումից 55 օր անց։

Իմամօղլուն 2022 թվականին դատապարտվել է գրեթե երեք տարվա ազատազրկման և քաղաքական գործունեության արգելքի՝ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի անդամներին, ենթադրաբար, «վիրավորելու» համար։ Դատավճիռը նա բողոքարկել է։

CHP-ի նկատմամբ շարունակվող ճնշումները, որոնք հանգեցրել են կուսակցությունից բազմաթիվ քաղաքապետերի ձերբակալության և պաշտոնանկության, ինչպես նաև Ստամբուլում և այլուր տասնյակ քաղաքային պաշտոնյաների ձերբակալության, շատերի կողմից դիտվում են որպես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի փորձ՝ վարկաբեկելու կուսակցությունը և ասպարեզից հեռացնելու Իմամօղլուին որպես իր ամենաուժեղ քաղաքական մրցակցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի