Ինչ սպիտակ փոշենման զանգված են ստիպողաբար տվել երեխաներին. փորձաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի աղմկահարույց միջադեպով փորձագիտական եզրակացությունը պատրաստ է։ Ինչպես Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից, անչափահասների մոտ ոչ մի տեսակի թմրամիջոցի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել։ Կոմիտեից այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում, քանի որ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Թե ինչի դիմաց էր ենթադրյալ շորթում կատարվել անչափահասներից, պարզ կդառնա քննությունից հետո։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին ահազանգեր ստացվեցին, որ դպրոցում բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը սպիտակ փոշենման զանգված լցրել։ FactorTV-ին ահազանգած ծնողը հայտնել էր, որ, իբր, երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տնից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպիտակ փոշենման զանգվածն առաջին անգամ երեխաներին տվել են 2024 թվականի դեկտեմբերին, որը շարունակվել է մինչև 2025-ի ապրիլ։

Մայիսի 12-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի նկատմամբ։ Երեք անչափահասի և մեկ չափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անչափահասների մասով, վարչական հսկողություն, իսկ չափահասի նկատմամբ տնային կալանք է ընտրվել։ Տուժող են ճանաչվել ցածր դասարանի երկու երեխաներ։

Թմրանյութերի մասով որևէ մեղադրանք առաջադրված չէր, քանի որ սպիտակ փոշենման զանգվածը փորձաքննության էր ուղարկվել։

Հիշեցնենք, որ աղմկահարույց միջադեպից հետո ազատման դիմում էր ներկայացրել դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը։

 

Ռոզա Վարդանյան