Հավատում եմ՝ այս հին քաղաքը կդառնա Կովկասում զարգացման ու խաղաղության նոր կենտրոն․ Էրդողանը՝ հայաթափված Ստեփանակերտի մասին

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովում, որը Բաքվուն կազմակերպել է հայաթափված Ստեփանակերտում, հայտարարելով, թե «փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել օկուպացիայից ազատագրված Խանքենդի (ադրբեջանցիներն ու թուրքերն այդպես են անվանում Ստեփանակերտը) քաղաքում, գագաթնաժողովին հաղորդում է հատուկ կարևորություն և իմաստ», հաղորդում է TRT Haber-ը։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ իմ եղբոր՝ Իլհամի հեռատես մոտեցման շնորհիվ այս հին քաղաքը կդառնա Կովկասում զարգացման և խաղաղության նոր կենտրոն»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կազմակերպության համար հատուկ պատասխանատվություն է, և շնորհավորել է բոլոր ադրբեջանցիներին՝ Շուշին 2026 թվականի Տնտեսական համագործակցության կազմակերպության զբոսաշրջության մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ։

Բացի այդ, Էրդողանը կրկին խոսել է Իսրայելի ագրեսիվ քաղաքականության մասին Գազայում, ինչպես նաև անդրադաձել  Իրանի դեմ հարձակմանը։

«Մենք առաջին իսկ օրը պաշտոնապես հայտարարեցինք, որ Իրանի դեմ հարձակումներն անընդունելի են։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ կանխելու համար մեր տարածաշրջանի՝ ավելի մեծ աղետի մեջ ներքաշվելը։ Հուսով ենք, որ կողմերի միջև փաստացի հրադադարը կվերածվի հանգստության»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի