Լավրովը Ռուբիոյին շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, որում հույս է հայտնել, որ երկրների միջև հարաբերությունները կդառնան կայուն և կանխատեսելի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն ստեղծագործական վեկտորի հիման վրա, ձեռք կբերեն դրական կայունություն և կանխատեսելիություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց ազգային շահերի հաշվի առնելու վրա, որոնք նախորոշված ​​են պատմությամբ, աշխարհագրությամբ և գետնի վրա իրականություններով»,- ասվում է հեռագրում։

«Խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ և հայտնել Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և ավանդական ամերիկյան երազանքի իրականացման ձգտումներում»,- հավելել է Լավրովը։

Նա նաև մաղթել է ամերիկյան ժողովրդին հետևել «խաղաղության և ընդհանուր բարգավաճման ճանապարհին, որպեսզի ԱՄՆ Անկախության հռչակագրի՝ յուրաքանչյուր մարդու կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունքի վերաբերյալ ուխտերը մնան անսասան»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ 2022 թվականից ի վեր առաջին անգամ շնորհավորել էր ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի