ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լավ հնարավորություններ կան․ Ալիևը՝ Թրամփին 

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուղերձում նշվում է, որ Բաքուն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական հարաբերություններին ու գործընկերությանը։

«Մեր սերտ գործընկերության բնութագրական առանձնահատկություններից մեկը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ահաբեկչության և դրա տարբեր դրսևորումների դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության ոլորտում և մի շարք այլ կարևոր ոլորտներում ակտիվ և արդյունավետ համագործակցությունն է»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ այսօր լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական կապերն ու գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։

«Ես կարծում եմ, որ մեծ ներուժ կա մեր փոխշահավետ համագործակցության զարգացման համար առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերության, ավիացիայի, բարձր տեխնոլոգիաների, ներդրումային և այլ կարևոր ոլորտներում: Հավատում են, որ ամուր քաղաքական կամքի և համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամական և գործընկերային երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն համապարփակ կերպով ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է Ալիևի շնորհավորական ուղերձում։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին կամ Հայաստանի հետ հարաբերություններին Ալիևը չի անդրադառնում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ  վերջինիս առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի