ՌԴ-ում ադրբեջանցի երկու ազդեցիկ քրեական հեղինակություն է ձերբակալվել

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Վագիֆ Սուլեյմանովին, որը հայտնի է նաև որպես Վագիֆ Բակինսկի, մականունը՝ «Դիվանագետ»։ Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Կոմերսանտին։

Լրատվամիջոցի անանուն աղբյուրի տվյալներով՝ Սուլեյմանովի ձերբակալության պատճառը Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտումն է։ Նրան ուղարկել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության («Սախարովո») օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման վայր՝ հետագայում Ադրբեջան արտաքսելու համար։

Ռուս ուժայիններին մոտ կանգնած «ВЧК-ОГПУ» և «112» տելեգրամ ալիքները հրապարակել են Սուլեյմանովի ձերբակալության տեսանյութը։ Կադրերում Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցը նստած է դեմքով գետնին պառկած տղամարդու վրա։

Տեսախցիկից դուրս գտնվող անձի հարցին ի պատասխան՝ տղամարդը ներկայանում է որպես Սուլեյմանով։

«Դուք քրեական հեղինակությո՞ւն եք։ Դուք գո՞ղ եք»,- հարցնում են նրան։

«Ես նման հարցերին չեմ պատասխանում», – ասում է Սուլեյմանովը։

Վագիֆ Սուլեյմանովին կապում են Մոսկվայում տարբեր բիզնես նախագծերի, այդ թվում՝ ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի «Ֆուդ սիթի»-ի հետ։ Սուլեյմանովը ծնվել է 1965 թվականին Թբիլիսիում, ապրել է Բաքվում և 1990-ականներին տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ «Prime Crime» կայքի՝ Սուլեյմանովը բազմիցս դատապարտվել է գողության և թմրանյութեր պահելու համար։ Նա համարվում է մեկ այլ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) համախոհը, որը սպանվել է 2013 թվականին։

Baza տելեգրամ ալիքի հաղորդմամբ էլ՝ Օրենբուրգում ձերբակալվել է Ադրբեջանից ևս մեկ քրեական հեղինակություն՝ Զաուրը։ Նրան մեղադրել են քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու համար։ «112»-ը գրում է, որ նրան դատելու են Ռուսաստանում։

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ադրբեջանից քրեական շրջանակներում Զաուր անունով հայտնի անձը, որը ձերբակալվել է Օրենբուրգում, «օրենքով գող» Զաուր Շիպիլովն է։ Նա քրեական հեղինակություն Բայրամ Թալիբովի որդին է, որը 2006 թվականին Մոսկվայում սպանվել է։ Շիպիլովը պատիժը կրելու է Ռուսաստանի տարածքում։

Հայտնի չէ՝ արդյո՞ք այս ձերբակալությունները կապված են Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ իրականացված խուզարկությունների հետ։ Հունիսի 27-ին քաղաքում զանգվածային ձերբակալություններ էին իրականացվել սպանությունների  գործով։ Ձերբակալվածներից երկուսը՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, մահացել էին։

Ռուս ուժայինների գործողություններին ի պատասխանլ՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում կալանավորել և ծեծի են ենթարկել ավելի քան 10 ռուսաստանցու։

Հիշեցնենք, որ օրերս էլ Եկատերինբուրգում ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը, իսկ Վորոնեժում ձերբակալվել էր և կրկին ազատ էր արձակվել ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի