Բալիում լաստանավի խորտակման հետևանքով 4 մարդ է զոհվել, տասնյակները՝ անհետ կորել

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Գիշերը Ինդոնեզիայի Բալի հանգստավայրային կղզու մոտ լաստանավի խորտակումից հետո փրկարարները որոնում են 32 անհետ կորածի։ Չորս մարմին է հայտնաբերվել։ Առավոտյան եղանակային և ծովային պայմանները բարելավվել են, ինչը կարող է նպաստել հնարավոր ողջ մնացածների որոնմանը, գրում է CNN-ը։

Ըստ Ազգային որոնողական-փրկարարական գործակալության՝ փրկվել է 29 մարդ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ինը նավակ, ինչպես նաև տեղացի ձկնորսները և ափամերձ բնակիչները։

KMP Tunu Pratama Jaya նավը խորտակվել է չորեքշաբթի ուշ երեկոյան՝ Արևելյան Ճավայի Բանյուվանգի քաղաքի Կետապանգ նավահանգստից դուրս գալուց գրեթե կես ժամ անց, որն ուղևորվում էր դեպի Բալիի Գիլիմանուկ նավահանգիստ՝ 50 կիլոմետր հեռավորությամբ։ Ազգային որոնողական-փրկարարական գործակալության հայտարարության համաձայն՝ լաստանավում եղել է 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ինչպես նաև 22 մեքենա, այդ թվում՝ 14 բեռնատար։

Նավահանգստի հերթապահ սպան ականատես է եղել լաստանավի խորտակմանը։

«Սկզբից լաստանավի հետ կապ հաստատել հնարավոր չէր ռադիոկապով։ Այնուհետև կարողացան կապ հաստատել նույն ընկերության այլ նավերը, սակայն նավն արդեն թեքված վիճակում էր։ Մենք այսօր կկենտրոնանանք ջրի վրա որոնողական աշխատանքների վրա, քանի որ առաջին զոհերը հայտնաբերվել են վթարի վայրի և Գիլիմանուկ նավահանգստի միջև ընկած ջրում»,- ասել է Սուրաբայայի որոնողական-փրկարարական գործակալության ղեկավար Նանանգ Սիգիտը։

Բանյուվանգիի ոստիկանության պետ Ռամա Սամտամա Պուտրան ասել է, որ փրկվածներից շատերն անգիտակից վիճակում  են եղել՝ ժամերով անհանգիստ ջրերում լողալուց հետո։

Լաստանավերի վթարներ հաճախ են պատահում Ինդոնեզիայում, որն ավելի քան 17,000 կղզիներից բաղկացած կղզեխումբ է, լաստանավերը հաճախ օգտագործվում են որպես տրանսպորտային միջոց, և անվտանգության կանոնները երբեմն չեն պահպանվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի