Եվրոպական երկրներում ծայրահեղ շոգի պատճառով մահվան դեպքեր են գրանցվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հարավային Եվրոպայում ծայրահեղ շոգի նոր ալիքի վերջին օրը՝ հուլիսի 2-ին, հայտնի է դարձել գերտաքացումից մահվան առաջին դեպքերի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, Ֆրանսիայում երկու մարդ մահացել է բարձր ջերմաստիճանի հետ կապված թուլությունից, տեղական BFM հեռուստաալիքին հայտնել է երկրի բնապահպանության նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն։ Նա մանրամասնել է, որ հրշեջները նաև օգնություն են ցուցաբերել ավելի քան 300 տուժածի։

Շոգի հետ կապված առաջին մահվան դեպքերը գրանցվել են Իսպանիայում, որտեղ երկու տարեկան երեխա է մահացել, երբ ծնողները նրան մի քանի ժամով մենակ են թողել մեքենայի մեջ կիզիչ արևի տակ երկրի հարավ-արևելյան շրջանում, հաղորդում է AFP-ն: Տեղի հրշեջները նաև երկու դիակ են գտել Լերիդա նահանգում շոգի հետ կապված հրդեհից հետո:

Հունիսի վերջին Եվրոպայում գրանցված շոգի ալիքի հետևանքով մահացության ճշգրիտ թիվը պարզ կդառնա ավելի ուշ։ Մասնագետների կարծիքով՝ մահացությունների թիվը կարող է զգալիորեն աճել։ Նրանց գնահատականների համաձայն՝ 2003 և 2022 թվականների ամենաուժեղ շոգի ալիքները հանգեցրել են, համապատասխանաբար, 70,000 և 62,000 մարդու վաղաժամ մահվան Եվրոպայում։

Նշվում է, որ հուլիսի 2-ի առավոտյան Գերմանիայի ամբողջ տարածքում, բացառությամբ Հյուսիսային ծովի ափի, հայտարարվել է շոգի, որոշ վայրերում՝ ծայրահեղ շոգի մասին նախազգուշացում։ Գերմանական օդերևութաբանական ծառայության (DWD) տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում են «առավելագույն ջերմաստիճաններ՝ անսովոր բարձր գագաթնակետային արժեքներով՝ մինչև 40 աստիճան»։

AFP գործակալությունը հայտնում է, որ երկրի մեծ մասի համար հայտարարվել է ամենաբարձր մակարդակի շոգի նախազգուշացում՝ Բադեն-Վյուրտեմբերգի հարավային մասից մինչև Ռեյնլանդ-Պֆալց, Հեսսեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա և Ստորին Սաքսոնիա մինչև Համբուրգ և Շլեզվիգ-Հոլշտայն ձգվող հատվածում։

Ըստ DWD-ի՝ Գերմանիայում պաշտոնապես գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը 2019 թվականի հուլիսի 25-ին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի օդերևութաբանական կայաններում կազմել է 41.2 աստիճան Ցելսիուս։

Հուլիսի 2-ի օրվա ընթացքում հարավային դաշնային նահանգներում սպասվում են առաջին ամպրոպները, ուժեղ անձրևները և կարկուտը։ Ցերեկը դրանք Բելգիայից և Նիդերլանդներից կտարածվեն մինչև Գերմանիայի հյուսիս-արևմուտք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի