Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորների լիազորությունները

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության 12 պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Մասնավորապես, մանդատներից զրկվել են Թեոնա Ակուբարդիան, Անա Բուչուկուրին, Գիորգի Գախարիան, Լևան Գոգիչաիշվիլին, Զազա Թավաձեն, Բեկա Լիլուաշվիլին, Նատիա Մեզվրիշվիլին, Բերդիա Սիչինավան, Կախաբեր Կեմոկլիձեն, Ռոին Կոչորաշվիլին, Դմիտրի Ցկիտիշվիլին, Զվիադ Ձիձիգուրին, գրում է NewsGeorgia-ն։

Պատգամավորական լիազորությունների դադարեցման պատճառը նիստերից բացակայելն է՝ առանց հարգելի պատճառի։

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ պատգամավորները չեն մասնակցել գարնանային նստաշրջանի 26 նիստից ոչ մեկին։

Բացի այդ, կանոնակարգի խախտման պատճառով «Վրաստանի համար» կուսակցությունը վեց ամսով զրկվել է պետական ​​ֆինանսավորումից: Պապուաշվիլիի խոսքով՝ կուսակցությունը նոյեմբերին 11-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների սկսվելուց հետո բյուջեից ստացել է 800 հազար լարի՝ «օրենսդիր մարմնում մեկ օր անգամ չանցկացնելով»: Օրենքի համաձայն՝ խորհրդարանը պետք է հաստատի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ցուցակի հաջորդ 12 թեկնածուների խորհրդարանական մանդատները։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Գախարիայի կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել օրենսդրական աշխատանքներին՝ հայտարարելով, որ չի ճանաչում քվեարկության արդյունքները։ Այնուամենայնիվ, ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի՝ կուսակցության պատգամավորները պաշտոնապես չէին հրաժարվել իրենց մանդատներից կամ հետ չէին կանչել կուսակցական ցուցակը։

Լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում Գիորգի Գախարիայի դեմ մեղադրանքների ֆոնին, որն անջատվել է իշխող «Վրացական երազանք»-ից և միացել ընդդիմությանը։

Նա մեղադրյալ է դարձել 2019 թվականին օկուպացիոն գծի մոտ Չորչանա գյուղում ոստիկանական անցակետ տեղադրելու պատճառով դիվերսիայի փորձի վերաբերյալ քրեական գործով։ Այդ ժամանակ Գախարիան զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի