Ադրբեջանում ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումներից․ Բաքվում ՌԴ դեսպանատուն

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում ռուսաստանցիներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և իրենց ընտանիքների անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ խնդրանքների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ խնդրանքներ է ստացել Ադրբեջանի տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով այցելածներից։ Նրանք հայտնել են իրենց բնակության վայրեր քաղաքացիական հագուստով մարդկանց ժամանման մասին (որոնցից մի քանիսը ներկայացել են որպես ոստիկաններ), ովքեր հետաքրքրվել են ռուսների երկրում գտնվելու նպատակի մասին և ստուգել նրանց փաստաթղթերը։ Մի շարք դիմողների խոսքով՝ իրենց և իրենց ընտանիքների անդամների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատունը կոչ է արել ռուսաստանցիներին՝ հաղորդել բոլոր նման դեպքերի մասին դիվանագիտական ​​ներկայացուցչությանը։

Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանը չի արձագանքել ձերբակալված ռուսաստանցիների հետ հյուպատոսական մուտքի պահանջով ուղարկված նոտաներին։

«Մենք հաստատում ենք ռուս լրագրողների և Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիների ձերբակալման մասին տեղեկատվությունը։ Տեղեկացնում ենք, որ դեսպանատունն օպերատիվ կերպով նոտաներ է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ՌԴ քաղաքացիների մոտ։ Ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Բաքուն պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են։

Ադրբեջանն արդեն ստացել է մահացածների մարմինները։ Ադրբեջանական կողմի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ երկու ձերբակալվածներն էլ մահացել են հետտրավմատիկ շոկի, բազմակի արյունազեղումների և կոտրվածքների պատճառով։ Ռուսաստանը պնդում է, որ նրանք մահացել են սրտի անբավարարությունից:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ձերբակալել Ռուսաստանի քաղաքացիների։ Ադրբեջանի ՆԳ նախարարությունը Բաքվում ձերբակալել է ութ ռուսաստանցու՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցելու, Իրանից թմրանյութերի տարանցման, առցանց թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության կասկածանքով։ Դատարանը նրանց կալանավորել է  չորս ամսով։ Ձերբակալվել են նաև ռուսական լրատվամիջոցների մի քանի աշխատակիցներ՝ RT-ի և Sputnik Ադրբեջանի, վերջինիս երկու աշխատակից նույնպես կալանավորվել է չորս ամսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի