ՔՊ-ն պայման է դնում ռուսների առջև․ ռուսական ալիքների հեռարձակում ՀՀ-ում կդադարեցվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կրեմլյան քարոզիչ Սոլովյովի հաղորդումից հատվածով է կիսվել։ Իսկ երեկ երեկոյան ռուսալեզու գրառում էր արել՝ շեշտելով, որ հայ-ռուսական բարեկամությանը վնաս են հասցնում ոչ թե Արևմուտքը կամ հայ քաղաքական գործիչները, այլ նման քարոզիչները։ Նա ակնարկել էր՝ եթե ռուսական պետական լրատվամիջոցների լրագրողներն ու վերլուծաբանները չդադարեցնեն այդ ամենը, ապա դա կանի ՀՀ-ն։ Թեմային Սիմոնյանն անդրադարձել էր նաև լրագրողների հետ ճեպազրույցում։

Թեև Սոլովյովի հաղորդման հեռարձակումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում արգելափակված է, սակայն վերջին օրերին ռուսական պետական գլխավոր հեռուստաալիքներն ակտիվ լուսաբանում և մեկնաբանում են Հայաստանում հեղաշրջման ենթադրյալ փորձի կանխման, հոգևորականների և Սամվել Կարապետյանի կալանավորման դեպքերը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ռուսական ալիքները փակելու անհրաժեշտություն չի տեսնում։

Սոլովյովի հեղինակային հաղորդումը հակահայ քարոզչություն իրականացնելու հիմքով Հայաստանի տարածքում եթերազրկված է դեռևս անցյալ տարվանից, սակայն խնդիրը չի լուծվում։

Այս ֆոնին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կրկին հիշել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական «Առաջին ալիք» և «ՌՏՌ Պլանետա» ալիքները եթերազրկելու մասին։ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարծում է՝ ինչ-որ պահի եթերազրկման որոշում պետք է կայացնեն։ Այս պահին եթերազրկման հարց քննարվո՞ւմ է, թե՝ ոչ։ Վահագն Ալեքսանյանը հստակ պատասխան չունի, սակայն վստահեցնում է՝ չեն հանդուրժելու նման եթերային բովանդակությունը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հունվարի 1-ից հանրային մուլտիպլեքսում սահմանափակվեց արտասահմանյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Մինչ այդ հեռարձակվող 5 ալիքներից 4-ը ռուսական էին։ Օրենքի փոփոխությունից հետո ամերիկյան CNN-ի հեռարձակումը Երևանում դադարեցվեց, իսկ ռուսական «RTR Planeta», «Առաջին ալիք», «Կուլտուրա» հեռուստաալիքները սկսեցին ցուցադրվել Հայաստանի և ՌԴ-ի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով։

2020-ին ստորագրված փաստաթուղթն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Համաձայնագրի 5-րդ կետում նշված է՝ ՀՀ-ն և ՌԴ-ն բացառելու են ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև անթույլատրելի է համարվում ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ Իսկ ահա 6-րդ կետով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրությունների ժամանակ պետք է հարգել հեռարձակող պետության տարածքում սահմանված համընդհանուր կանոնների պահպանումը։ Համաձայնագրում նշվում է, որ հոդված 5-ում և 6-ում նշված պահանջների խախտումների դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի համատեղ խորհրդակցությունների աշխատանքային խումբ ստեղծել։

Մինչ այս տեղի ունեցած խախտումների վերաբերյալ Երևանի և Մոսկվայի միջև աշխատանքային խմբեր են ստեղծվել, արձանագրվել են խախտումները, սակայն այս հեռուստաալիքները շարունակել են հեռարձակվել Հայաստանի տարածքում։ Ուշագրավ է, որ համաձայնագիրը միակողմանի լուծարելու հնարավորության մասին որևէ կետ չկա։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ Factor TV-ի հարցերին ի պատասխան տարբեր առիթներով հայտարարել էր, որ ռուսական կողմին առաջարկներ են արել, բայց պատասխաններ չեն ստացել։ «Լավ օր» էր մաղթել Փաշինյանի կաբինետի անդամը, երբ ուղիղ հարց էինք տվել համաձայնագիրը միակողմանի լուծարելու մասին։

Մխիթար Հայրապետյանն այս նստաշրջանի վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ԲՏԱ նախարարությունն արդեն վերջանականացրել է և ԱԺ հաջորդ նստաշրջանում կներկայացնի «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր փաթեթը։ Ըստ նախարարի՝ սա վերահսկողության նոր լծակներ կտա։

Մինչ այդ, ՔՊ-ից մի քանի ամիս առաջ հեռացած Հովիկ Աղազարյանը նույնպես խնդրահարույց դրվագներ է տեսնում ռուսական հեռուստաալիքների եթերում, սակայն նա դեմ է դրանք եթերազրկելուն։

Նշենք, որ ռուսական ալիքներով վիրավորանքներ են հնչում ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև հայ ժողովրդի հասցեին, պարբերաբար կասկածի տակ են դրվում ՀՀ քաղաքացիների հայրենասիրությունն ու ազգային արժեքները։

Ռուսական Russia Today քարոզչական հոլդինգի ղեկավար, հայկական արմատներ ունեցող Մարգարիտա Սիմոնյանը հայ զինվորներին մեղադրել էր անգործության մեջ։ Սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակումից մեկ օր անց Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, թե ոչ մի հայ զինվոր դուրս չի եկել հայկական հողերը պաշտպանելու, մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ մեկօրյա պատերազմում հայկական կողմը միայն հաստատված 220 զոհ է ունեցել։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին, որի հարկերի շնորհիվ գործում է հանրային մուլտիպլեքսը, վճարում է, որ հայ զինվորի սխրանքը, Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ռուսական քարոզչություն տարածվի Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան