ՌԴ-ում Ալիևների սեփականության հետքերով․ Ալիևի որդին Մերձմոսկվայում 35 մլն դոլար արժողությամբ իր առանձնատան համար շուրջ մեկ միլիոն ռուբլի հարկ է պարտք․ ԶԼՄ-ներ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, Մոսկվայի մարզում Բարվիխում գտնվող իր 2,7 միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատան համար շուրջ մեկ միլիոն ռուբլի հարկ է պարտք։ Ըստ Mash-ի՝ խոսքը «Մայենդորֆյան այգիներ» էլիտար բնակավայրում գտնվող 1600 քառակուսի մետր մակերեսով և 35 միլիոն դոլար (մոտավորապես 2,7 միլիարդ ռուբլի) գնահատված արժեքով առանձնատան մասին է։

Նշվում է, որ 27-ամյա Հեյդար Ալիևը 946,000 ռուբլի չվճարված պարտք ունի։ Մոսկվայի մարզի հարկային մարմինները մի քանի անգամ դիմել են դատարան և ստացել գանձման կարգադրություններ։ Բայց քանի որ Դատական կատարողական ծառայությունների կայքում Ադրբեջանի նախագահի որդու ծննդյան ամսաթիվը նշված է մեկ օրվա սխալով, նրա պարտքերը գտնելը կարող է այդքան էլ հեշտ չլինել։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի նախագահի որդի Հեյդար Ալիևը Ռուբլյովկայում առանձնատուն ունի։ Անշարժ գույքի տվյալների բազայի համաձայն՝ Հեյդար Ալիևը Ժուկովկա գյուղում ունի ավելի քան 7 հազար քառակուսի մետր հողատարածք։ Բացի իր սեփական առանձնատնից՝ կա նաև անվտանգության աշխատակիցների տուն։ «Проект»-ն ավելի վաղ գրել էր, որ նա այդ ամենի սեփականատեր է դարձել 9 տարեկանում։

Մոտակայքում է գտնվում նրա քրոջ՝ Լեյլայի տարածքը, որն ավելի մեծ է՝ 7,6 հազար քառակուսի մետր։ Երկու առանձնատներն էլ գտնվում են էլիտար «Մայենդորֆյան այգիներ» քոթեջային շրջանում։ Այստեղ, օրինակ, բնակվում են «Ուրալխիմի» ղեկավար Դմիտրի Մազեպինը, միլիարդատեր Անդրեյ Բոկարևը։

Ալիևների տներից ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրը՝ Նովո-Օգարևոյում։

Նշվում է, որ Ալիևի երկու երեխաներն էլ պարբերաբար հայտնվում են դատական կարգադրիչների տեսադաշտում։ Այսպիսով, Հեյդար Ալիևն անընդհատ մոռանում է հարկեր և կոմունալ վճարումներ կատարել, ինչի պատճառով էլ կարգադրիչները նրա նկատմամբ մի քանի անգամ վարույթ են բացել, միայն 2022 թվականին՝ գրեթե 300 հազար ռուբլիի չափով։

Լեյլա Ալիևան էլ պարբերաբար խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. միայն 2018 թվականին հաշվվել է 15 չվճարված ճանապարհային տուգանք։ Նա Մոսկվայում շրջում է բացառապես արտասահմանյան թանկարժեք մեքենաներով։ Տարիների ընթացքում նրա համար գրանցված մեքենաներն են՝ Porsche Cayenne S-ը և Mercedes Benz G500-ը։ Բացի այդ, Լեյլա Ալիևան գրանցված է որպես Մալի Գոլովինայի 12 շենքում գտնվող 1300 քառակուսի մետր տարածքի սեփականատեր։ Այնտեղ է գտնվում «Բաքու» ամսագրի խմբագրությունը, որի գլխավոր խմբագիրը հենց Ալիևան է։

Իսկ ահա Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, պարզվում է, ՌԴ քաղաքացի է։ Նա դարձել է Ռուսաստանի քաղաքացի դեռ 2006 թվականաին։ 1992 թվականին նա Մոսկվայում դարձել է 136 քառակուսի մետր մակերեսով բնակարանի սեփականատեր Բոլշայա Յակիմանկա 26 փողոցում։

2022 թվականի հուլիսին էլ Մոսկվայում հրդեհվել էր Ալիևի ավագ քրոջ՝ Սևիլ Ալիևայի բնակարանը։ Լրատվամիջոցները գրել էին, որ հրդեհը տեղի է ունեցել Սպիրիդոնովկա փողոցի թիվ 16 շենքի 269 քառակուսի մետր մակերեսով բնակարանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի