Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են՝ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են՝ ՌԴ-ն հսկողություն չի ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ

Լուրեր

25.08.2026 | 11:13
Կասկադի հարևան տարածքից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
Բոլորը

Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ, ինչը, հնարավոր է, նշանակի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և տրանսպորտային ցանցերի զգալի տեղաշարժ։ Այս մասին գրում է թուրքական Turkiye today-ը՝ վկայակոչելով  համացանցում ադրբեջանական ռեսուրսների կողմից շրջանառվող չհաստատված պնդումները։

CaucasusWarReport-ը X սոցիալական ցանցում գրել է. «Մենք շատ մեկնաբանություններ չենք անի մինչև պաշտոնական մանրամասների հրապարակումը, բայց Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են հասել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ: Այս համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը զրոյական վերահսկողություն կունենա միջանցքի նկատմամբ, գործնականում ամբողջությամբ կանջատվի դրանից»:

Azeri Times-ն էլ գրում է. «Կան բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը մոտենում են  «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ համաձայնության, ինչը պոտենցիալ կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում»։

Կողմերից որևէ մեկը պաշտոնապես չի մեկնաբանել այս լուրերը, որոնք ուշագրավ է, որ շրջանառվում են Բաքվի ու Մոսկվայի  հարաբերություններում նոր լարվածության ֆոնին։

Հավելենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»  Հայաստանի տարածքում գոյություն ունենալ չի կարող ՀՀ իրավազորությունից և ինքնիշխանությունից դուրս։ Հայաստանն առաջարկում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ու գործարկման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հունիսի 20-ին Ստամբուլ  կատարած աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել էր հենց այդ նախագիծը։ Էրդողանն էլ ասել էր, որ Թուրքիան կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ «բոլորը միասին շահում են (հաղթանակ-հաղթանակ`win-win) » մոտեցմամբ»։22

Էմմա Չոբանյան