Փեզեշքիանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

Լուրեր

04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև համագործակցության դադարեցման մասին, գրում է Mehr գործակալությունը:

Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Փեզեշքիանը ստորագրել է համագործակցության դադարեցման մասին օրինագիծը։

Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը հաստատել էր օրինագիծ, որը կասեցնում է Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը՝ Իսլամական Հանրապետության դեմ քաղաքական դրդապատճառներով բանաձևի ընդունումից հետո։ Oրինագծի ընդհանուր և կոնկրետ դրույթները հաստատվել են օրենսդիրների կողմից, չորեքշաբթի հայտարարել է խորհրդարանի նախագահող խորհրդի անդամ Ալիռեզա Սալիմին։

Խորհրդարանի որոշման համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։

Քվեարկությունը տեղի էր ունեցել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի կողմից ՄԱԿ-ի գործակալության հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի քննարկումից մի քանի օր անց։

«Մեջլիսը (Իրանի խորհրդարանը) մշակում է գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիր, մինչև միջազգային այս կազմակերպության մասնագիտական ​​վերաբերմունքի վերաբերյալ իրական երաշխիքներ չստանա»,- խորհրդարանի բաց նիստի ժամանակ հայտարարել էր Ղալիբաֆը։

Իրանը նաև քննարկում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի մուտքի արգելքի հարցը, որը քննադատության է ենթարկվել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիային, իբր, նպաստելու համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո այն հաստատել էր Իրանի Պահապանների խորհուրդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի