Մեծ Բրիտանիայի ԱԳՆ է կանչվել Վրաստանի գործերի հավատարմանատարը. նրան բողոք է ներկայացվել

Լուրեր

29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Լոնդոնում Վրաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Գիորգի Սագանելիձեն։ Նրան բողոք է ներկայացվել Վրաստանի կառավարության կողմից միջազգային գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի դեմ ուղղված «կեղծ մեղադրանքների և հրապարակային հարձակումների» դեմ, գրում է JAMNews- ը։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան, որի ինքնությունը չի բացահայտվում, Սագանելիձեի հետ զրույցում արտահայտել է «Մեծ Բրիտանիայի վճռական դիմադրությունը Վրաստանի ավելի ու ավելի վնասակար կուրսին»։

Վրաստանն այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան չունի, Սագանելիձեն գործերի ժամանակավոր հավատարմատարն է։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է, որ «ընդդիմության առաջնորդների ձերբակալությունը Վրաստանի կառավարության կողմից ազատությունը սահմանափակելու և այլախոհությունը ճնշելու ևս մեկ փորձ է, ընտրություններում մրցակիցների ձերբակալումն անհամատեղելի է «Վրացական երազանք» կուսակցության եվրաատլանտյան ձգտումների հետ, եթե այդպիսիք կան, Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի վարանի հետագա գործողությունների հարցում, եթե Վրաստանը չվերադառնա ժողովրդավարությունը, ազատությունները և մարդու իրավունքները հարգելուն և պահպանելուն»։

Հունիսի 27-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ ուղղված վրացի գործարարներին, որում ասվում էր, որ յուրաքանչյուրը, ով կօգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, կենթարկվի պատժամիջոցների։

Ավելի վաղ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է օրենք, որը սահմանափակում է ՀԿ-ների հասանելիությունը արտասահմանյան դրամաշնորհներին, նաև չեղարկվել են Վրաստանում նախատեսված տեղական ընտրությունների թափանցիկությանն ու մրցունակությանը նպաստելուն ուղղված բրիտանական դրամաշնորհների նախատեսված առաջարկները։

Մեծ Բրիտանիան արդեն պատժամիջոցներ կիրառել է մի շարք վրացական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնցից երկուսը՝ ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին և նախկին գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին, կարճ ժամանակ անց հրաժարական են տվել։

Պատժամիջոցների ցանկում են նաև մի քանի դատավորներ, հատուկ քննչական ծառայության ղեկավարը և այլք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի