Աննա Հակոբյանի հրավերով Արցախ այցելած ՌԴ քաղաքացիները հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի քաղաքացիներ Պետդումայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային և «Վերա» բարեգործական կազմակերպության հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերին ընդգրկել է սև ցուցակում Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: