Զելենսկին զանգահարել և աջակցություն է հայտնել Ալիևին` ՌԴ-ում ադրբեջանցիների մահվան դեպքերի ֆոնին

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ես զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային, մեր ժողովրդին և մեր տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Ես նաև հայտնեցի Ուկրաինայի հստակ աջակցությունը այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը»,- գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում։

Նա նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։

«Վստահ եմ, որ բոլոր փաստերը կպարզաբանվեն։ Արդարադատություն է անհրաժեշտ։ Մենք նույն տեսլականն ունենք նախագահ Ալիևի հետ. յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները՝ էներգետիկան և հումանիտար ոլորտում համագործակցությունը։

«Մենք համաձայնության եկանք անցկացնել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ։ Մեր կառավարության պաշտոնյաները ակտիվացնում են իրենց աշխատանքը»,- հավելել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների նոր լարվածությունն առաջացել է ՌԴ ուժայինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության ու մահվան դեպքերի պատճառով։ Բաքուն պնդում է, որ Եկատերինբուրգում ադրբեջացիները խոշտանգումների են ենթարկվել։ Ադրբեջանն առանձնակի դաժանությամբ սպանության վերաբերյալ քրգործ է հարուցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի