ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «որոշ ուժեր փորձում են պառակտում մտցնել Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում»

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Ռուսաստանը տեսնում է որոշակի ուժերի ակտիվ ջանքերը՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պառակտում մտցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք որոշակի ուժերի ակտիվ ջանքերը՝ Բաքվի հետ մեր հարաբերություններում պառակտում մտցնելու համար։ Հնչում են ակնարկներ անցյալ տարվա դեկտեմբերին AZAL-ի (Ադրբեջանական ավիաուղիներ) ինքնաթիռի կործանման մասին, որի հետևանքով, մասնավորապես, փակվեց Բաքվում գտնվող Ռուսական տունը»,- ասել է նա Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ։

Նա նշել է, որ ռուսական կողմը հետևողականորեն Ադրբեջանին է փոխանցում հարաբերություններին հասցված վնասը չեզոքացնելու իր սկզբունքային մոտեցումները։

«Այսօր փորձում են մեզ մեղադրել Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ՝ կապված Եկատերինբուրգում վերջերս ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիների ձերբակալության հետ։ Մեր կողմից մենք հետևողականորեն ադրբեջանցի գործընկերներին հայտնում ենք Բաքվի հետ մեր երկկողմ հարաբերություններին հասցված վնասը չեզոքացնելու մեր սկզբունքային մոտեցումը։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը ևս կհետևի այս գծին»,- ասել է Մասյուկը։

Հիշեցնենք, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների նոր լարվածությունն առաջացել է ՌԴ ուժայինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության ու մահվան դեպքերի պատճառով։

Ադրբեջանի իրավապահ մարմիններն իրենց հերթին նախօրեին գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ«Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավին ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Россия сегодня» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը, չնայած 2025 թվականի փետրվարին հավատարմագրման կասեցմանը, շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա»։

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ Բաքվում ձերբակալվել է ռուսական Ruptly տեսագործակալության լրագրող Այթեկին Հուսեյնովան, որը նկարահանել է «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում խուզարկությունը։

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է նախարարություն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալման հետ կապված»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի