Իրանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանը

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի կողմից ռազմական սպառնալիքների դադարեցումը համարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունների վերսկսման նախապայման։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել ռազմական սպառնալիքները, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Բանակցությունները վերսկսելու վերաբերյալ որոշում կայացնելու համար մենք նախ պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի շահագործի բանակցությունները ռազմական ագրեսիայի համար»,- ասել է նա՝ հավելելով. «Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»։

Արաղչին նաև ընդգծել է, որ ուրանի հարստացումը զարգացած, գիտության վրա հիմնված արդյունաբերություն է:

«Եթե այս արդյունաբերությունը վնասվի կամ ոչնչացվի, մենք կարող ենք արագ վերականգնել վնասը և հաղթահարել խոչընդոտները՝ այս ոլորտում կրկին առաջընթաց գրանցելու համար: Հարստացման տեխնոլոգիան և գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ Մեր երկրի խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության աղբյուր»,- հայտարարել է նա։

Պաշտոնյան հավելել է՝ Իրանը 12 օր անցել է պարտադրված պատերազմի միջով, հետևաբար, «իրանական ազգը հեշտությամբ չի նահանջի ուրանի հարստացումից»։

«Պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք մեր ուժն ու կամքը՝ պաշտպանվելու համար, և մենք կշարունակենք դա անել ցանկացած ագրեսիայի դեպքում»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ էլ Արաղչին հերքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը՝ նշելով, որ չկա բանակցությունների վերսկսման որևէ ծրագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի