Իրանի ԱԳ նախարարը հերքել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման որևէ ծրագիր չկա

Լուրեր

10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հերքել է  ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման որևէ ծրագիր։

Հինգշաբթի երեկոյան հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Արաղչին դատապարտել է «ԱՄՆ-ի մեղսակցությունը Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիական պատերազմում», փոխանցում է Mehr գործակալությունը։

Նա ասել է, որ մինչ Իրանը պաշտպանում էր իր ժողովրդի իրավունքները ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցություններում՝ մինչև Իսրայելի ագրեսիան, ԱՄՆ-ն որոշել է օգտագործել այլ մեթոդ՝ բանակցություններից հիասթափվելուց հետո։

Արաքչին դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրանի վրա՝ դրանք համարելով դիվանագիտության և բանակցությունների դավաճանություն։

Հերքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումը, որ Իրանի հետ միջուկային բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չի ձեռք բերվել: Բանակցությունների մասին նույնիսկ խոսք չի եղել: Բանակցությունների թեման այս պահին քննարկման ենթակա չէ»:

Նա նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը պետք է գնահատվի:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո Իրանի ուրանի հարստացման ծրագրի մասին հարցին  Արաղչին պատասխանել է, որ վնասը աննշան չէ, քանի որ Իրանը գնահատում է դրա մասշտաբները։

«Դեռ վաղ է ասել, որ բանակցությունների համար հողը պատրաստ է», – հայտարարել է նա։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի հետ։

«Դա շատ դաժան էր։ Դա լիակատար ոչնչացում էր», – չորեքշաբթի օրը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում ասել էր  Թրամփը՝ մի կողմ դնելով Իրանում ամերիկյան գործողության հաջողության վերաբերյալ կասկածները։

«Մենք նրանց հետ կխոսենք հաջորդ շաբաթ», – նշել էր ԱՄՆ նախագահը ՝ առանց ժամկետներ նշելու։

«Մենք կարող ենք համաձայնագիր ստորագրել։ Չգիտեմ,  դա ինձ անհրաժեշտություն չի թվում»,-հավելել է նա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի