ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դրանք ներկայում բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների սահմանափակումները։ Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ հում նավթի և որոշակի նավթամթերքի ներմուծման կամ փոխանցման արգելք, ռուսական բանկերի՝ SWIFT համակարգից անջատում և Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվական լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում։ Բացի այդ, հատուկ միջոցառումները թույլ են տալիս ԵՄ-ին հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։

Նշվում է, որ քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի հիմնարար կանոնները, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքը, նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ։

Պատժամիջոցները մտցվել են 2014 թվականին, իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Եվրամիությունն ընդունել է պատժամիջոցների 17 նոր փաթեթ։

Եվրահանձնաժողովը 18-րդ փաթեթն առաջարկել է, բայց այն դեռևս չի ընդունվել, քանի որ Սլովակիան չի աջակցել առաջարկվող միջոցառումներին։

Գերմանիայի կառավարությունը հույս ունի այս շաբաթ ընդունել նոր փաթեթը, հաղորդում է Reuters-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի