Բուհերում կներդրվի կրթաթոշակային լայն համակարգ․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
Բոլորը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր տարբերակը թույլ կտա ձևավորել և ձևակերպել այս ոլորտի բարեփոխման հիմնական մոտեցումները, այս մասին ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ օրենքի նոր փոփոխությամբ հիմնական շեշտադրումներից մեկը կլինի համալսարանների ֆինանսավորման համակարգի փոփոխությունը՝ շեշտը դնելով գիտական ​​գործունեության զարգացման վրա։

«Այսօր համալսարաններում կրթությունը հիմնականում դասախոսությունների վրա է հիմնված: Միևնույն ժամանակ, ուսանողները գործնականում չեն մասնակցում գիտական ​​աշխատանքին»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարության տվյալներով՝ դասախոսների միայն 6%-ն է ակտիվ գիտաշխատող։

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ առաջարկվող նորամուծությունների թվում են համալսարանների միավորումը ակադեմիական ինստիտուտների հետ և կրթաթոշակների տրամադրման նոր համակարգը։
«Բուհերում կներդրվի կրթաթոշակային լայն համակարգ։ Ոչ մի պատշաճ առաջադիմության ուսանող վարձը չվճարելու պատճառով դուրս չի մնա բուհից նախարար»,- հավելեց նա։
Բացի այս, ըստ Անդրեասյանի, օրենքում առանձին անդրադարձ կա համալսարանների կառավարման համակարգին։ Նրա խոսքով՝ պետական ​​պաշտոն զբաղեցնող կամ քաղաքական կուսակցությունների անդամ անձինք չեն կարողանա մասնակցել կրթական հաստատությունների կառավարմանը։

ԿԳՄՍ նախարարը նաև ասաց, որ բուհերում նաև ընդունելության նոր համակարգ կներդրվի։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ազգային ժողովում բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների թեմայով նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ հանրային քննարկում էր տեղի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան