Ի լուր աշխարհի հայտնում եմ՝ եթե համակարգը շարունակի այսպես աշխատել, ստիպված կլինենք հրաժարվել դրանից․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Հունիս ամսվա վերջն է, այս հարթակը գործարկված է արդեն 6 ամիս, և մենք օրենքով պարտադրված ենք այս հարթակով աշխատել, սակայն մինչ այս պահը բազմաթիվ խնդիրներ ունենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կառուցապատման թույլտվությունների տրամադրման համար գործող էլեկտրոնային հարթակի աշխատանքին։ Հարթակը գործարկվել է այս տարվա հունվարի 1-ին։ Ավինյանն արձանագրեց, որ դրա հետ կապված խնդիրներ շարունակվում են։
«6 ամիս անցել է։ Եթե շարունակվի այսպես, համակարգն աշխատեցնելու անհնարինության բերումով ստիպված կլինենք հրաժարվել դրանից»,- նշեց քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ալիկ Վարդազարյանն ասաց, որ խնդիրներ ի հայտ են գալիս վարչարարություն իրականացնելիս և խիստ անհարմարություն են առաջացնում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ՝ պետական և համայնքային ծառայություններում։

Ավինյանը նաև հիշեցրեց օրենքում կատարված փոփոխության մասին, ըստ որի՝ քաղաքաշինական ծրագրերի համար նախատեսված ծառայությունները պետք է մատուցվեն Urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով այս տարվա հունվարի 1-ից սկսած։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան