Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ, նույնը պահանջվելու է նաև ձեզանից. Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Լուրեր

15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանն ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով: Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա: Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները և դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երևանցիները կհասկանան, որ մենք ամեն օր անում ենք մեր աշխատանքը: Այսուհետ մեզ դիմած յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է թե ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,-նշել է քաղաքապետը և հավելել, որ քաղաքային տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծում ստանալ, եթե յուրաքանչյուրն իր հերթին և իր տեղում հետևողականորեն կատարի իր պարտականությունները:

«Ըստ այդմ, ակնկալում եմ, որ մեր թիմում իր աշխատանքը շարունակող յուրաքանչյուր աշխատակից հստակ գիտակցի, որ իր կատարած աշխատանքի համար կրում է 100 տոկոսանոց պատասխանատվություն: Մենք ծառայելու ենք Երևանի բնակիչներին և ամեն հարցում հաշվետու ենք լինելու առաջին հերթին նրանց առաջ: Ես իմ որոշումը կայացրել եմ և առաջիկա 5 տարին ծառայելու եմ մեր քաղաքին և նրա բնակիչներին: 5 տարի պահպանելու եմ այն կանոնները, որոնց համաձայն աշխատելու ենք բոլորս, և 5 տարի վերահսկելու եմ, որ այդ կանոնները պահպանվեն բոլորիս կողմից: Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ: Եվ եթե որոշում կկայացնեք մնալ և աշխատել նոր կանոններով, ապա նույնը պահանջվելու է նաև ձեզանից»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ կենսապահովման և քաղաքային տնտեսության ոլորտային պատասխանատուները քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են ընթացիկ աշխատանքների և առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին:

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների վերանորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացիկ ծրագրերին զուգահեռ մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հստակեցված է «Էրեբունի–Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումների ծրագիրը: Հոկտեմբերի 21-ի տոնական օրվա ընթացքում կազմակերպված բազմաժանր միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգով:

Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի ենթակայության կառույցների ղեկավարներին հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա աշխատանքները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ըստ ոլորտների կքննարկվեն առաջնային լուծում պահանջող բոլոր հարցերը, որոնց կտրվեն համապատասխան լուծումներ: