Բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է +40°C։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգոն լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու շոգը կարող են հանգեցնել անտառային հրդեհների, փոխանցում է Euronews-ը։

Մի քանի իտալական շրջաններ դիտարկում են որոշ աշխատանքների արգելման հնարավորությունը օրվա ամենաշոգ ժամերին՝ ուժեղ շոգի պատճառով։ 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։

Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլիան և Ումբրիան այն շրջաններից են, որոնք պատրաստվում են կիրառել այդ միջոցը՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ֆոնին։ Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։

Ինչ վերաբերում է Եվրոպայի մնացած հատվածներին, Իսպանիայի AEMET ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ այս հունիսը կարող է դառնալ ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ. Սևիլիայում և այլ հարավային քաղաքներում ջերմաստիճանը հասել է +42°C։

Առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և խստորեն պահպանել ջրի ռեժիմը, հատկապես վտանգի ենթակա խմբերի՝ տարեցների և փոքր երեխաների դեպքում։

Մասնագետները շոգային ալիքների հաճախության և ինտենսիվության աճը Հարավային Եվրոպայում կապում են կլիմայի փոփոխության հետ։

Բարձր ջերմաստիճաններ են արձանագրվել նաև Հունաստանում և Պորտուգալիայում, որտեղ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները տառապում են եղանակային պայմաններից։