Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալով` կա 4 զոհ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մոսկվայի մարզում թեթև շարժիչով Յակ-52 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը․ «Նախնական տվյալով` զոհվել է 4 մարդ»։

Յակ-52-ը կործանվել է Կոլոմնա քաղաքային շրջանի Պանովո գյուղում: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ավերածություններ չկան, հրդեհը մարվել է:

«Ժամանած ստորաբաժանումների կողմից վերացվել է հինգ քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը։ Վթարի վայրում ավերածություններ չկան: Ինքնաթիռը թռել էր Սևերկայի օդանավակայանից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 23 մարդ և 8 միավոր տեխնիկա:

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը լրագրողներին տեղեկացրել է ինքնաթիռի վթարի հետաքննության մեկնարկի մասին։

Դեպքի վայր է ժամանել օդային և ջրային տրանսպորտի ոլորտում իրավապահ մարմինների վերահսկողության հարցերով Մոսկվայի դատախազ Կիրիլ Նիշիմենկոն: