Աշխարհի մի շարք երկրներում +40°C շոգ․ Եվրոպայում անտառային հրդեհներ են

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպան պատված է աննախադեպ բարձ ջերմաստիճանով, որի պատճառով մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգուշավորություն ցուցաբերել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու բարձր ջերմաստիճանը ստեղծում են իդեալական պայմաններ անտառային հրդեհների առաջացման համար, փոխանցում է Euronews-ը։

Երբ եվրոպական երկրներում ամառային ջերմաստիճանը շարունակում է աճել, մայրցամաքի տարբեր շրջաններ բախվում են բազմակի անտառային հրդեհների և ծայրահեղ ջերմային ալիքների։

Թուրքիայում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Հրդեհներ են բռնկվել Իզմիրում, Բուրսայում, Թեքիրդաղում, Սաքարիայում և Ադանայում՝ արտակարգ իրավիճակների պատճառ դառնալով։

Հրդեհները մարելու գործին ներգրավված են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային փրկարարական խմբեր։ Ադանայում հրդեհը վերածվել է ողբերգության․ հրշեջ ինքնաթիռ է կործանվել։ Ներկայումս իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հունաստանում Աթենքի բազմաթիվ բնակիչներ փախել են դեպի լողափեր, երբ երկիրը բախվել է այս տարվա առաջին լուրջ շոգին։

Ջերմաստիճանը կբարձրանա մինչև ուրբաթ՝ հասնելով 40-41 աստիճանի երկրի ներսում և կշարունակվի մինչև հանգստյան օրերի ավարտը։

Իսպանիայում և Պորտուգալիայում ևս, թե՛ զբոսաշրջիկներն, թե՛ տեղացիները պատրաստվում են առաջիկա օրերին սպասվող շոգին, երբ ջերմաստիճանը կշարունակի կտրուկ բարձրանալ։ Պորտուգալիայում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 44 աստիճան ցելսիուսի։

Պորտուգալիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացում է հրապարակել մայրցամաքային ամբողջ տարածքի համար։ Երկրի մեծ մասում հայտարարվել է դեղին նախազգուշացում, իսկ որոշ ներքին շրջաններում՝ նարնջագույն, որտեղ բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել լուրջ ռիսկեր։

Իշխանությունները կոչ են անում բնակչությանը զգոն լինել և խուսափել գործողություններից, որոնք կարող են նոր հրդեհներ հրահրել՝ նշելով, որ չոր եղանակը և ուժեղ քամիները կարող են շարունակել բորբոքել կրակը։