«Կիսագողական» մակարդակ կար ինչպես իշխանության, այնպես էլ՝ եկեղեցու կողմից. Ռուբեն Բաբայան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այսօր առավոտից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի շուրջ  Մայր Աթոռի բակում  ծավալված իրադարձությունների շուրջ FactorTV-ն զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում այսօր Մայր Աթոռի բակում իրավապահ մարմինների գործողությունները։

-Ցանկացած մարդ, ցանկացած կառույց լինի դա իշխանական կառույց, թե եկեղեցի, բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում։ Միակ լուծումը դրա մեջ եմ տեսնում։ Բոլոր, այսպես ասած ակցիաները, որոնք տեղի են ունենում և ավելի շատ PR բնույթ են ունենում, դրանք միշտ հակառակ ազդեցությունն են թողնում։

-Իսկ իրավապահ մարմինների, ինչու ոչ՝ նաև իշխանությունների գործողությունները եկեղեցո՞ւ դեմ են, թե՞ կոնկրետ անձերի։

-Դժվար է առանձնացնել եկեղեցին՝ անձերից, ինչպես իշխանությունն է դժվար առանձնացնել անձերից։ Խնդիրը շատ ավելի խորքային է, պետք է տարանջատվեր եկեղեցին, դառնար ավելի ժամանակակից պետության հետ հարաբերություններում, ոչ թե ընկալվեր եկեղեցին որպես սպասարկող մեխանիզմ։ Որովհետև, երբ սպասարկող է դառնում, շատ հավանական է, որ մի գեղեցիկ օր էլ կարող է սպասարկել մի ուրիշ բան։ Իրականում, կրիզիս կա պետություն-եկեղեցի հարաբերությունների մեջ և միայն մեզ բնորոշ չէ, եղել է նաև այլ երկրներում։ Բայց մեզ մոտ դա գնաց թաղային, կիսագողական մակարդակով։ 

-Այս դեպքում «կիսագողական»-ն իշխանությա՞ն մակարդակն էր։

-Երկու կողմից էլ կար. երբ կոչ էր արվում հեղաշրջում կատարել, երբ վիրավորանքներ են կցվում…եկեք անկեղծ խոսենք, անցած տարվա «Սրբազան շարժում»-ն իր մեջ մեծ քանակությամբ ատելության դոզա էր կրում, այնպես չէ, որ դա հանուն սիրո կամ հանուն բարության շարժում էր։ Մենք ուրիշի աչքի փուշը տեսնում ենք, բայց մեր սեփական աչքի գերանը չենք տեսնում։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի յուրաքանչյուրն իր սեփական աչքի փուշը հեռացնի։ Ուզում եմ ասել՝ նման ձևի առճակատումը չի կարող բերել ճիշտ լուծման, իսկ դրա կարիքը հանրությունն ունի։ Այնպես չէ, որ հանրությունն ամբողջությամբ գոհ է իշխանությունից ու դժգոհ է եկեղեցուց կամ հակառակը։ Եթե ինչ-որ բան չի բարեփոխվում, դա երբեք ժամանակակից չի դառնում՝ լինի իշխանություն, թե եկեղեցի։ 

Ես անմեղության կանխավարկածի մեծագույն կողմնակիցն եմ, որևէ մեկին իրավունք չունենք մեղադրել, քանի դեռ չկա ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, մենք կարող ենք խոսել երևույթների մասին։ Քննության ենթարկվել, ցուցմունք տալ և այլն, ես այստեղ կրիմինալ չեմ տեսնում, դա միայն ու միայն դատարանն է որոշում։ Մենք, ցավոք սրտի, պիտակները կպցնում ենք մինչև այդ որոշումը։ Իշխանական օղակները ևս ինչ ասես ասացին, բայց դատարանը դեռ ոչ մի բան չի հաստատել, և հակառակը, նույն ընդդիմադիր եկեղեցականները, ինչ պիտակավորում ասես տալիս են իշխանություններին ևս առանց դատարանի որոշման։ Ուզո՞ւմ ենք իրավական պետություն լինի, ուրեմն պետք է բարի լինենք շարժվել այն հատկանիշներով որոնք բնորոշ են իրավական պետությանը։

Ռոզա Վարդանյան