Աջապահյանի բնակության վայրում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում. ՔԿ

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ զերծ մնալով այս պահին այլ մանրամասներ հայտնելուց։

Երեկ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել.

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»,- տեղեկացրել էին Գլխավոր դատախազությունից։

Շիրակի թեմի առաջնորդը հեղաշրջման մասին առաջին անգամ խոսել է 2024 թվականի փետրվարին՝ ասելով. «Ե՛վ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում, և՛ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»: Ռազմական հեղաշրջման մասին խոսել է նաև օրեր առաջ՝ News.am-ին տված հարցազրույցում։

Ռոզա Վարդանյան