Թուրքիայի ընդդիմության ղեկավարը պահանջով դիմել Էրդողանին

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Ստամբուլի թաղամասերից մեկում տեղի է ունեցել «Ժողովրդի կամքը պաշտպանված է» հանրահավաքների արշավի շրջանակներում հերթական բողոքի ակցիան։  Արշավը սկսվել էր CHP-ի՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդհանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Հավաքի ընթացքում ընթերցվել է բանտարկած Իմամօղլուի գրավոր ուղերձը, իսկ CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անցկացնել «արտահերթ ընտրություններ»։ Նա նշել է վերջին հարցումների արդյունքները․ «CHP-ն գերազանցում է 40 տոկոսը, իսկ AKP-ն՝ 30 տոկոսից ցածր է։ Ես թույլ չեմ տա, որ դուք նստեք այնտեղ 29 տոկոսով։ Եթե համարձակվում եք կիրակի՝ նոյեմբերի 2-ին, բերեք քվեատուփը»։

Օզելը նաև նշել է․ «Հիմա ես դիմում եմ Էրդողանին, իմ թեկնածուն հստակ է, մենք ուզում ենք քվեատուփ… Մեր ձայնը հստակ է։ Եկեք մեզ մոտ կիրակի՝ նոյեմբերի 2-ին, բերե՛ք քվեատուփ։ Ես թույլ չեմ տա, որ դուք նստեք այնտեղ 29 տոկոսով։ Դուք չեք կարող փախչել ժողովրդից։ Եթե համարձակվում եք, դո՛ւրս եկեք և բերե՛ք քվեատուփը»։

Հիշեցնենք, որ Իմամօղլուն մարտին ձերբակալվել, ապա կալանավորվել է կոռուպցիոն և այլ մեղադրանքներով, որին հետևեցին երկրի տարբեր քաղաքներում հանրահավաքներն ու բողոքի ցույցերը։

Օերերս էլ հաղորդվել էր, որ դատախազները նոր մեղադրանք են առաջադրել Էքրեմ Իմամօղլուին՝ մեղադրելով նրան մարտ ամսին իր ձերբակալությունից առաջ արված արտահայտություններում երկու դատախազներին վիրավորելու մեջ։

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից ներկայացված նոր մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Իմամօղլուն վիրավորել է մարտի 23-ի իր ձերբակալման միջնորդության մեջ ներգրավված երկու դատախազներին։ Մեղադրանքը նախատեսում է ինը ամսից մինչև չորս տարի ազատազրկում։ Մեղադրողները նաև խնդրել են արգելել Իմամօղլուին զբաղեցնել որևէ պետական ​​պաշտոն՝ հղում անելով Թուրքիայի քրեական օրենսգրքի 53 հոդվածին։ Իմամօղլուն հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ իր մեկնաբանություններն ուղղված չեն եղել դատախազների ընտանիքներին կամ անձնական կյանքին, այլ եղել են հանրային շահերից ելնելով արված օրինական քննադատություն: Ստամբուլի քրեական դատարանը ընդունել է մեղադրական եզրակացությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի