«Պուտինի տրիբունալ»-ի ստեղծման շուրջ Ուկրաինան և Եվրոպայի խորհուրդը համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն համաձայնագիր են ստորագրել Կիևի դեմ ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին, հայտնում է Европейская правда-ն։

Ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Ստրասբուրգի Եվրոպայի խորհրդի շենքում։ Ապագա հատուկ տրիբունալը թույլ կտա հետաքննություններ անցկացնել պետության բարձրագույն ղեկավարության դեմ, որը սովորաբար պաշտպանված է անձնական անձեռնմխելիությամբ, սակայն դատավճիռ կայացնելը հնարավոր կլինի միայն նրանց՝ պաշտոնները կորցնելուց հետո։

Բացի այդ՝ դատարանը կունենա միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ, այլ ոչ թե հիբրիդային կամ ազգային կառույցի կարգավիճակ։ Այն հիմնված է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության 8 bis հոդվածի վրա։ Ենթադրվում է նաև, որ տրիբունալը կկարողանա դատավճիռներ կայացնել առանց մեղադրյալների ներկայությամբ, օրինակ՝ Ռուսաստանի, Բելառուսի և ԿԺԴՀ-ի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն  հատուկ տրիբունալի ստեղծման իրավական ընթացակարգը մեկնարկել էր մայիսի 14-ին։ Մինչ այդ՝ գործընթացը քաղաքական հավանություն էր ստացել Լվովում մայիսի 9-ին կայացած հատուկ գագաթնաժողովում։

Հավելենք, որ այս դատարանը հաճախ անվանում են «Պուտինի տրիբունալ», քանի որ ենթադրվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կճանաչվի Ուկրաինայի դեմ պատերազմի պատասխանատու անձանցից մեկը։

Ավելի վաղ էլ Euronews-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին հայտնել էր, որ հատուկ տրիբունալը չի կարող Վլադիմիր Պուտինի դեմ հեռակա դատաքննություն սկսել, քանի դեռ նա զբաղեցնում է ՌԴ նախագահի պաշտոնը։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես անձեռնմխելիություն ունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի