Հաագայում Թրամփն ու Զելենսկին հանդիպում են անցկացրել․ այն տևել է ավելի քան 40 րոպե

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում  հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում են BBC-իի թղթակիցները։

Սա երկու երկրների առաջնորդների առաջին  հանդիպումն  է ապրիլի 26-ից ի վեր, երբ Զելենսկին և Թրամփը զրուցել էին  Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողության ժամանակ։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր՝ առաջնորդների հանդիպումը սկսվել է։

Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ «Զելենսկին լավ տղա է»։

«Իհարկե, մենք կքննարկենք նրա դժվարությունները։ Նրա որոշ դժվարությունները։ Զելենսկին լավ տղա է», – ասել էր ԱՄՆ նախագահը։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման համար, որը տևել է ավելի քան 40 րոպե։

«Երկար և իմաստալից հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Քննարկվել են բոլոր իսկապես կարևոր հարցերը։ Շնորհակալություն պարոն նախագահին, շնորհակալություն Միացյալ Նահանգներին։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես պաշտպանել մեր ժողովրդին։ Մենք գնահատում ենք խաղաղության հասնելուն նպաստելու ուշադրությունն ու պատրաստակամությունը», – գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում՝ խոստանալով  ավելի ուշ զրույցի մանրամասները ներկայացնել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի