Իրանը հայտարարում է, որ միջուկային օբյեկտները լուրջ վնասվել են

Լուրեր

23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից»։ Այս մասին  հայտարարել է  Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ հարձակումները լուրջ հարված են հասցրել ոչ միայն ենթակառուցվածքներին, այլև դիվանագիտական ​​ջանքերին։

«Մեր միջուկային օբյեկտները լուրջ վնասվել են, դա հաստատ է, քանի որ դրանք ենթարկվել են իսրայելցի և ամերիկացի ագրեսորների հարձակմանը», – ասել է Բաղային փոխանցում է Iran International-ը։

Նա նշել է, որ հարվածները «վնասակար հարված են հասցրել միջազգային իրավունքին, էթիկային և դիվանագիտությանը»։

Բաղային նշել է, որ չնայած Իրանը չի հրաժարվել դիվանագիտությունից, այն կասկածի տակ է դնում արևմտյան կառավարությունների մտադրությունները։ «Նրանք խոսում են երկխոսության և դիվանագիտության մասին, բայց միևնույն ժամանակ ագրեսիայի գործողություններ են իրականացնում։ Այս հակասությունները միայն ավելի ու ավելի շատ խնդիրներ են ստեղծել», – ասել է նա։

Հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, Բաղային պատասխանել է, որ Թեհրանը առայժմ կենտրոնացած է ներքին անվտանգության և հարձակումներից հետո հասարակության զայրույթի վրա։

«Մենք ոչինչ չունենք ասելու դիվանագիտության կամ բանակցությունների վերաբերյալ այդ հակասական դիտողությունների վերաբերյալ։ Մենք պետք է համոզվենք, թե արդյոք մյուս կողմերը իսկապես լուրջ են, երբ խոսում են դիվանագիտության մասին, թե՞ դա, կրկին նրանց մարտավարության մի մասն է՝ ավելի շատ խնդիրներ ստեղծելու տարածաշրջանի և իմ երկրի համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Նա նաև պաշտպանել է  Իրանի քայլը՝ դադարեցնելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ ասելով, որ խորհրդարանի որոշումը ագրեսիայի ուղղակի և բնական արձագանք էր։

«Չե՞ք կարծում, որ բնական է, որ այն ազգի ներկայացուցիչները, որը ենթարկվել է ագրեսիայի կոպիտ ակտի, վերանայեն իրենց վերաբերմունքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», – ասել է Բաղային։

Նա հավելել է, որ Իրանի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը մնում է անձեռնմխելի և անքննարկելի՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի (NPT): «Իրանը պատրաստ է պահպանել այդ իրավունքը ցանկացած հանգամանքներում», – ասել է Բաղային։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ  ամերիկյան լրատվամիջոցները, հիմնվելով  նախնական հետախուզական գնահատականների վրա,  հայտնել էին, որ ամերիկյան հարվածները պարզապես մի քանի ամսով հետ են մղել Իրանի առաջընթացը միջուկային զենքի ստեղծման գործում:

Ի պատասխան ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ քննադատել էր  CNN-ին ու NYT-ին հետախուզական նախնական տվյալների հրապարակման համար, որոնց համաձայն՝ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել։

Հավելենք նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հայտարարել  է, որ իր գործակալությունը չգիտի, թե որտեղ է գտնվում մոտ 900 ֆունտ հարստացված ուրանը, այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այն հանվել  է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ պաշտպանիչ միջոցառումների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի