ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ չգիտեն, թե ԱՄՆ-ի ռազմական հարվածներից հետո Իրանի 900 ֆունտ հարստացված ուրանը որտեղ է գտնվում

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հայտարարել  է, որ իր գործակալությունը չգիտի, թե որտեղ է գտնվում մոտ 900 ֆունտ հարստացված ուրանը, այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այն հանվել  է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ պաշտպանիչ միջոցառումների համար։

Գրոսսին Fox News-ի «The Story with Martha MacCallum»  հաղորդման հյուրն է եղել, երբ նրան հարցրել են Իրանում հարստացված ուրանի գտնվելու վայրի, ինչպես նաև շաբաթ օրը Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների վերաբերյալ։

ԱՄՆ զինված ուժերը շաբաթ օրը  հարվածներ էին հասցրել Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։

Գրոսին ասել է, որ Նաթանզն առաջինն է հարվածի ենթարկվել և «շատ լուրջ վնաս» է կրել ցենտրիֆուգների սրահներից մեկում, որտեղ իրականացվում էր հարստացում։ Նա հավելել է, որ Սպահանը նույնպես վնաս է կրել, չնայած ոչ ոք սրահներում չի եղել վնասը գնահատելու համար։

ՄաքՔալումը Գրոսիին հարցրել է իր նախկինում տված հայտարարության մասին, որում նա ասել էր, որ իր կարծիքով 900 ֆունտ հարստացված ուրան տեղափոխվել է Սպահանի մոտ գտնվող  վայր։

«Ես պետք է շատ ճշգրիտ լինեմ, Մարթա… Մենք ՄԱԳԱՏԷ-ն ենք, ուստի մենք այստեղ ենթադրություններ չենք անում։ Մենք տեղեկություններ չունենք այս նյութի գտնվելու վայրի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանի պաշտոնյաները իրեն ասել են, որ իրենք ձեռնարկել  պաշտպանիչ միջոցառումներ, որոնք կարող էին ներառել կամ չներառել նյութի տեղափոխումը։

«Այսպիսով, բավականին ակնհայտ է, որ դուք ինձ հարցնում եք այդ մասին, որ կա մի հարց. որտե՞ղ է  այն։ Այսպիսով, դա պնդելու ձևը տեսչական գործունեությունը հնարավորինս շուտ վերսկսելու թույլտվությունն է։ Եվ ես կարծում եմ, որ սա բոլորի օգտին կլինի»,- ասել է Գրոսսին։

Նա չի վիճարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն հայտարարությունը, որ եթե Իրանն ունի մինչև 60% հարստացված ուրան, բայց չունի այն մինչև 90% հարստացնելու ունակություն, ապա նրանք չունեն ուրանը միջուկային զենքի վերածելու ունակություն։

«Ես չեմ վիճի դրա հետ, քանի որ 60%-ը 90% չէ, բայց ավելի կարևոր է պարզել, թե արդյոք ուրանը տեղափոխվել է, և որտեղ է այն գտնվում։ Իմ պարտականությունն է հաշվետու լինել Իրանում և ցանկացած այլ երկրում գոյություն ունեցող ուրանի յուրաքանչյուր գրամի համար», – նշել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Իր հայտարարության մեջ Վենսն ասել է, որ առաքելությունը հաջող կլինի, եթե Իրանը չկարողանա ուրանը 90%-ով վերածել միջուկային զենքի, և Գրոսսին համաձայնել է այդ հայտարարության հետ, գոնե ռազմական տեսանկյունից։

«Իմ աշխատանքն է փորձել տեսնել, թե որտեղ է գտնվում այդ նյութը, քանի որ Իրանը պարտավոր է հաշվետվություն տալ իր ունեցած բոլոր նյութերի մասին, և դա շարունակելու է լինել իմ աշխատանքը», – հայտարարել  է Գրոսին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի