Թրամփը քննադատել է CNN-ին ու NYT-ին հետախուզական նախնական տվյալների հրապարակման համար, որոնց համաձայն՝ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել

Լուրեր

23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են ԱՄՆ ռազմական հետախուզության եզրակացությունները, որոնց համաձայն՝ Իրանի միջուկային օբյեկտները չեն ոչնչացվել ամերիկյան հարվածի հետևանքով։

«Fake news CNN-ը  ձախողված New York Times-ի  հետ միասին, միավորվել են՝ փորձելով նսեմացնել պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը։ Իրանում միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են։ Եվ՛ Times-ը, և՛ CNN-ը քննադատության են ենթարկվում հանրության կողմից»,- գրել է Թրամփը  իր Truth Social սոցցանցում։

Խոսքը գնում է այն մասին, որ նախնական հետախուզական գնահատականներով, ամերիկյան հարվածները պարզապես մի քանի ամսով հետ են մղել Իրանի առաջընթացը միջուկային զենքի ստեղծման գործում: Այդ մասին  նախօրեին գրել էին CNN-ը և The New York Times-ը։

CNN-ը, մասնավորապես, գրել էր, որ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի համաձայն, որը նկարագրել են դրա վերաբերյալ իրազեկված յոթ անձինք, անցյալ շաբաթավերջին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, այն միայն ամիսներով են հետ մղել։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ այն  հիմնված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից ԱՄՆ հարվածներից հետո կատարված մարտական ​​վնասի գնահատման վրա։ Գնահատմանը ծանոթ երկու անձինք ասել են, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել։ Նրանցից մեկը նշել է, որ ցենտրիֆուգները մեծ մասամբ «անվնաս» են։ Մեկ այլ աղբյուր ասել է, որ հետախուզական տվյալները գնահատել են, որ հարստացված ուրանը հանվել է օբյեկտներից ԱՄՆ հարվածներից առաջ։ Այսպիսով գնահատականն այն է, որ ԱՄՆ-ն նրանց՝ իրանցիներին,  հետ է  մղել, առավելագույնը, մի քանի ամսով։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն  Լիվիթը CNN-ին ասել է. «Այս ենթադրյալ գնահատականը բացարձակապես սխալ է և դասակարգվել է որպես «հույժ գաղտնի», բայց, այնուամենայնիվ, այն CNN-ին է փոխանցվել հետախուզական համայնքի անանուն, ցածր մակարդակի անհաջողակի կողմից։ Այս ենթադրյալ գնահատման արտահոսքը հստակ փորձ է նսեմացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն  քաջարի օդաչուներին, որոնք  կատարելապես իրականացրել են Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու առաքելությունը»։

Ըստ The New York Times-ի՝ արտահոսքը կասկածի տակ է դրել Թրամփի բազմիցս արված պնդումները, որ ԱՄՆ հարվածները «ոչնչացրել» են Իրանի միջուկային ծրագիրը։

Թրամփն սկսել է օգտագործել «ոչնչացված» բառը նախքան առաջին հետախուզական զեկույցը ստանալը, և այդ ժամանակվանից ի վեր ուշադիր հետևում է, թե իր վարչակազմի որ անդամներն են նույն լեզուն օգտագործում։

Լրատվամիջոցը նշում է, որ հարվածները ոչնչացրել են  Իրանի միջուկային նյութի միայն մի փոքր մասը։ Իրանը տեղափոխել և թաքցնել իր հարստացված ուրանի պաշարների մեծ մասը։ ԱՄՆ-ի կողմից հարվածված վայրերը այնքան չեն վնասվել, որքան հույս ուներ Թրամփի վարչակազմը։ Հարվածները փակել են երկու միջուկային օբյեկտների մուտքերը, սակայն ստորգետնյա բունկերները մնացել են անվնաս։

ԱՄՆ-ի հարվածները վնասել են Ֆորդոյի լեռան ներսում գտնվող միջուկային օբյեկտի էլեկտրամատակարարման համակարգը։ Անհասկանալի է, թե որքան արագ Իրանը կկարողանա մուտք գործել տարածք և այնտեղ վերանորոգումներ իրականացնել:

Հիշեցնենք, որ լույս հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածներ  էր հասցրել  Իրանի միջուկային ծրագրի երեք օբյեկտի՝ Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում:

 

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի