Ապաշրջափակումը կչեզոքացնի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը․ Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն, այս մասին Հայաստան-Եվրոպական Միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ խնդիրները կուտակվել են տարիների ընթաքցում և հիմա փորձ է արվում մաքրել համակարգը։

Փոխվարչապետի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ-ում արբիտրաժն իրականում աշխատի.

«Սա ինձ աբսուրդային է թվում, իրավաբանների համար՝ կիասաաբսուրդային, բայց ես կարծում եմ, որ դատական համակարգից պետք է հանենք այս գործառույթը։ Նույնիսկ եթե կողմերը հաշտվում են, դրա համար պետք է մեծ պրոցեդուրաներով անցնեն, ինչն արհեստական ծանրաբեռնում է համակարգը, որն էլ բերում է մնացած խնդիրներին»,- շեշտեց Գրիգորյանը։

Քննարկման ընթացքում Մհեր Գրիգորյանին հարց ուղղվեց նաև էներգետիկ անվտանգության վերաբերյալ, թե ինչ պետք է անել, որ մեկ շուկայից կախվածությունը նվազի։

Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ այս հարցում կարևոր է ապաշրջափակման իրագործումը։ Ըստ փոխվարչապետի՝ ապաշրջափակումը կչեզոքացնի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը։

«Եթե խոսում ենք էներգետիկ ռիսկերից, ապա պետք է ուշադրության կենտրոնում պահել ապաշրջափակման թեման, քանի որ դա առաջին և կարևոր քայլն է, որը չեզոքացնում է այդ ռիսկերի 40 տոկոսը։ «Խաղաղության խաչմերուկը» հասարակությունն ընկալում է որպես ճանապարհների ապաշրջափակում, բայց ավելի խորը բովանդակություն ունի։ «Խաղաղության խաչմերուկը» ոչ թե ճանապարհներ բացել-փակելու մասին է, այլ՝ ռեգիոնալ ինտեգրացիայի։ Դա նշանակում է, որ այն չեզոքացնում է ռիսկերը և տալիս է անվտանգային երաշխիքներ, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում»,- հավելեց պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան