Թրամփը Ալ-Ուդեյդի վրա հարձակումից հետո առաջին գրառումն է կատարել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում առաջին գրառումն է կատարել Կատարում ամերիկյան Ալ-Ուդեյդ ռազմակայանի վրա Իրանի հարձակումից հետո։

Նա չի մեկնաբանել իրանական հարվածը, սակայն քննադատել է «կեղծ լուրերը» և գրել, որ այն օբյեկտները, որոնց հարվածել են Իրանում, ամբողջությամբ ոչնչացվել են:

ԱՄՆ նախագահի այս խոսքերը վերաբերում են հանգստյան օրերին իրանական միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան ավիահարվածին:

 

Հիշեցնենք՝ հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին:

Դրան նախորդել էր Իսրայելի մեկշաբաթյա ռազմական գործողությունը, որը մեկնարկել էր հունիսի 13-ից։ Նպատակը Թեհրանի՝  միջուկային ծրագրի շուրջ աշխատանքի խաթարումն էր:

Ի պատասխան՝ Իրանը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին, իսկ ամերիկյան հարվածներից հետո այսօր երեկոյան հարձակվել է Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ռազմաբազան հասցրել են նախապես տարհանել։

Կատարը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց օդային տարածքները: